7 փաստ Կոկո Շանելի մասին, որոնց մասին չգիտեիք
Կոկո Շանելը հայտնի է իր բարձր ճաշակով և արտահայտած մտքերով: Ձեզ ենք ներկայացնում Շանելի մասին 7 փաստեր, որոնք հավանաբար չգիտեիք:
1. Միանձնուհիներն են Կոկո Շանելին սովորեցրել այն, ինչ գիտեր:
Կոկոն կարել է սովորել Օբազին Աբբայության մանկատանը, որտեղ նա մեծացել է:
2. Դիզայներ լինելուց առաջ Կոկոն եղել է երգչուհի:
Մինչև նորաձևություն մուտք գործելը Շանելը երգել է փարիզյան սրճարաններում: Հենց այդ ժամանակվանից էլ մնացել է իր՝ Կոկո կեղծանունը:
3. Սիրային հարաբերությունների մեջ է եղել նացիստ սպայի հետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շանելը հարաբերություններ է ունեցել գերմանացի սպա Բարոն Հանս Գյունտեր վոն Դինքլեջի հետ, ով համարվում էր գերմանացի լրտես: Այդ իսկ պատճառով լուրեր էին տարածվել այն մասին, որ Կոկոն ինքն էլ լրտես էր:
4. Նա առաջինն էր, ով ստեղծեց անձնական օծանելիքը:
Chanel No. 5-ն առաջին օծանելիքն էր, որն անվանվեց հենց իր՝ ստեղծողի անունով:
5. Երկրորդ համաշխարհային պատերազմը խախտեց Շանելի պլանները:
Պատերազմի տարիները բարդ էին, դժվարությունների սկիզբ դրեցին, քանի որ 1939թ. վտանգի տակ հայտնվեց իր բիզնեսը: Բայց ինչպես գիտեք, նա նորից վերադարձավ նորաձևություն:
6. Լոնդոնի «Շանել լապտերների նշանները» Շանելի անունով չեն կոչված:
Տարիներ շարունակ լեգենդ էր պտտվում այն մասին, որ Վեսթմիսթերի դուքսն այնքան տարված է եղել Կոկո Շանելով, որ Լոնդոնում լապտերներ է տեղադրել, որոնց վրա իր «W» տառի կողքին՝ ավելացրել էր Կոկո Շանելի անվան առաջին տառերը: Սակայն այդ նշանի բացատրությունը բավականին պարզ է, դա ընդամենը նշանակում է «City Council»: Այսինքն՝ քաղաքային խորհուրդ:
7. Իր լավագույն արտահայտություններն այն չէին, ինչ նա ասել է:
Չնայած դիզայները հայտնի է նաև իր սրամտությամբ, տարիների ընթացքում իր արտահայտած ամենահայտնի մտքերն աղավաղվել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը