Քիմ Քարդաշյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ կին. Variety
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը «Variety»-ի տվյալներով դարձել է աշխարհի ամենաազդեցիկ կինը: Նա այս կոչմանն արժանացել է բարեգործական տարբեր ծրագրերի համար:
Այս մրցանակը տրվում է այն կանանց, ովքեր բարեգործության ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալել: 34-ամյա Քիմ Քարդաշյանը նշվել է Variety-ի կողմից՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին աջակցելու համար:
Բացի այդ, Քիմը պարբերաբար բարեգործական նպատակով վաճառքի է հանում իր անձնական իրերը: 2011թ. նա իր և Քրիս Համֆրիսի ամուսնությունից ստացված նվերները նվիրաբերել է «DreamFoundation» հիմնադրամին, իսկ 2013թ. իր անձնական զգեստների բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը փոխանցել էր Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին: Բարեգործությանն է տրամադրվել նաև իր դստեր՝ Նորթի առաջին լուսանկարներից ստացված գումարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը