Բնական միջոցներ՝ գարնանային ալերգիաների դեմ

Գարունը շատերի համար տարվա ամենածանր եղանակն է, քանի որ այն նաև ալերգիաներով հարուստ ժամանակահատված է: Գարնանային ալերգիայի ամենատարածված նախանշաններից են արցունքոտ աչքերը, կոկորդի բորբոքումները, փռշտոցը և այլն:

Իհարկե, տնից դուրս չգալը լավագույն միջոցը չէ գարնանային ալերգիայի դեմ պայքարի համար: Ըստ healthandhealthyliving.com-ի՝ գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կթեթևացնեն գարնանային ալերգիաները և կօգնեն վայելել բնության զարթոնքի արևոտ օրերը:

Երիցուկի հակաբորբոքային հատկանիշները չորացնում են աչքերը, միևնույն ժամանակ՝ հանգստացնում ալերգիկ քորը: Երիցուկի թեյի 2 սառը փաթեթները 3-5 րոպե դրեք աչքերի կոպերին: Օրական մի քանի անգամ կրկնեք այս գործողությունը:

Անանուխը հրաշալի միջոց է շնչառական համակարգի համար: Լավացրեք շնչառությունն անանուխի թարմ կամ չորացրած տերևներով ինհալացիայի միջոցով:

Կարդացեք նաև

Մեղրը հրաշալի օգնում է հազի և կոկորդային բորբոքումների դեպքում: Մեկ ճաշի գդալ մեղրը, վերը նշված թեյերի հետ համատեղ, հրաշալի արդյունք կտա:

Կոճապղպեղը հանգստացնում է գրգռված կոկորդը, այն նաև հրաշալի է՝ մեղրի հետ համադրված: Թարմ կոճապղպեղից թեյ պատրաստեք. եռացող ջրի մեջ գցեք 5 գ քերած կոճապղպեղ և թողեք 10 րոպե մնա: Այնուհետև քամեք և ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր:

Չիլի պղպեղը հարուստ է կենսաֆլավոնոիդներով, որը կանխարգելում է հիստամինի և այլ այնպիսի քիմիկատների արտազատումը, որոնք բորբոքումներ և ալերգիա են առաջացնում: Այսպիսով, խորհուրդ է տրվում ամեն օր չիլի պղպեղ օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս