Ինչպես շրջանցել քաղցկեղը. բաղադրատոմս
healthyfoodstar.com-ը մի բաղադրատոմս է ներկայացրել և նշել՝ եթե չեք ցանկանում գործ ունենալ քաղցկեղի հետ, ապա ձեզ հարկավոր է այս բնական բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք ստորև.
Բաղադրություն
- կես կգ գազար
- կես կգ ճակնդեղ
- մեկ բուռ ծիրանի չիր
- մեկ բուռ չամիչ
- 1 թ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Գազարն ու ճակնդեղը կտրատեք և տեղավորեք տարայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք այնքան, որ ջուրը գազարից և ճակնդեղից մի փոքր բարձրանա: Այնուհետև ավելացրեք կտրատած չամիչն ու ծիրանի չիրը: Տարան դրեք կրակին, որպեսզի ջուրը եռա: Հենց ջուրը սկսի եռալ՝ անմիջապես կաթսան վերցրեք կրակից: Փոքր-ինչ սառչելուց հետո մեղր ավելացրեք, կաթսան ծածկեք և թողեք 12 ժամ սառչի չոր տեղում, որից հետո խառնուրդը քամեք: Ստացված հեղուկը պետք է խմել: Այս չափաքանակը կբավականացնի 2 օր: Օրական կես բաժակ ուտելուց առաջ խմեք այս հյութից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը