Նեխուր կարելի է օգտագործել ամեն օր. այս առումով որևէ սահմանափակում չկա: Կարող եք պատրաստել, օրինակ, աղցան, որի բաղադրության մեջ մտնում են նեխուր, հավի խաշած միս և խնձոր: Խաշած տավարի միսն ու նեխուրը ևս լավ համադրություն կլինի:
Ապրիլի 16-25 ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը: Այն դիտվում է Քնարի (Lyra) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է «ռադիանտ»:
«Ես չեմ կարծում, որ մեր երիտասարդ մասնագետներն ինչ-որ էական դժվարությունների են հանդիպում: Տեղյակ եմ, որ մեր լավ ուսանողներն առանց դժվարության շարունակում են ուսումն առաջատար համալսարանների ասպիրանտուրաներում»,- հայազգի հայտնի ֆիզիկոս Արմեն Սեդրակյանը:
Կանաչ թեյը հրաշալի է առողջության համար, բայց ի՞նչ գիտեք թեյի միջոցով դիետայի մասին: Թեյը բավական տարածված ըմպելիք է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հետևում են իրենց քաշին:
Չնայած մեր մարմնի 75%-ը կազմված է ջրից, երբ ջրազրկվում ենք, արյունը խտանում է, և արյան շրջանառությունը դանդաղում է: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում՝ արյան ճնշումը բարձրանում է:
Ռուսերեն տարբերակում ֆիլմը կոչվելու է «Последний полет»: Չնայած, եթե բառացի թարգմանվեր, կկոչվեր «Прерванный полет»: Ինչո՞ւ եսч որպես իմ ընկերության առաջին ֆիլմ, ընտրեցի «Անավարտ թռիչքը»: Առաջնահերթ՝ ֆիլմն ինձ շատ է դուր եկել: Բացի այդ, շուտով Ցեղասպանության 100-ամյակն է: Ես կարող էի սկսել ռուսական ֆիլմ գնելով և այդ ֆիլմի վարձույթով զբաղվելով, սակայն որոշել եմ, որ իմ առաջին ֆիլմը պետք է լինի հայկական:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան մեկ բաժակ սուրճը լավացնում է հիշողությունը:
Հայրենիքին ծառայելու սուրբ պարտքը երբեք միայն տղամարդկանց առանձնաշնորհը չի եղել: Հայ կանայք միշտ մարտնչել են ուս ուսի՝ տղամարդկանց կողքին: Արցախյան պատերազմը դրա վառ ապացույցն էր: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որտեղ նա նաև նշել էր, որ Արցախյան պատերազմի ժամանակ 25 կին ծառայող են կորցրել: Կոմանդոսի կարծիքով՝ աղջիկների մասնակցությունը ոչ միայն բանակի ընդհանուր մթնոլորտի վրա է դրական ազդում, այլև աղջիկներն իրենց մարտունակությամբ ոչնչով չեն զիջում տղաներին:
Երբ դուք ուտում եք հաց կամ ածխաջրերի մեծ պարունակությամբ այլ մթերք, օրգանիզմն այն վերածում է շաքարի, որն ուղղվում է արյան մեջ: Ի պատասխան այդպիսի «շաքարային շոկի»՝ օրգանիզմում ինսուլինի մեծ քանակ է արտադրվում, որպեսզի շաքարն արագ մարսվի: Այս ամենի արդյունքում արյան մեջ շաքարի քանակը նվազում է, և դուք քաղցի զգացում եք ունենում:
2006 թվականից Պլուտոնը հանվեց Արեգակնային համակարգի մեծ մոլորակների շարքից և այժմ կոչվում է թզուկ մոլորակ, և այս քայլը բազմաթիվ հակասություններ և բանավեճեր առաջացրեց: Անկախ նրանից, թե մարդիկ կարծում են, որ Պլուտոնը պետք է դիտարկել որպես լիարժեք կամ ոչ լիարժեք մոլորակ, մի բան հստակ է․ այն առեղծվածով լի է, և մենք չունենք ամբողջական պատկերացում, թե ինչպիսին կլինի կյանքն այնտեղ:
Դանդաղ նյութափոխանակության նախանշաններն են՝ սրտի ռիթմի խախտումները, էլեկտրոլիտների բալանսի խախտումը, կալիումի պակասը, լեղապարկում քարերի առաջացումը, մազաթափությունը, հորմոնալ դիսբալանսը, դեպրեսիան:
Սոխի կտորները կամ սոխի հյութը խառնեք գարեջրով՝ մազերի աճը խթանելու համար: Շաբաթական 2 անգամ կրկնեք այս գործողությունը:
Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք:
Առաջին դեղամիջոցն օգնում է հազի նոպաների, երկրորդը` բրոնխիտի և լարինգիտի դեպքում։
տարիներ շարունակ խոսելով գիտելիքահենք ու արդյունաբերական տնտեսություն կառուցելու մասին` մենք աստիճանաբար վերածվել ենք գյուղատնտեսական երկրի։
Բուժիչ հատկություններ ունեն նեխուրի բոլոր մասերը։ Արմատն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի արյունաստեղծ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակասկլերոտիկ հատկություններ։
Այսօր կայացավ Ինգա և Անուշ Արշակյանների նոր տեսահոլովակի պրեմիերան: Երգը կոչվում է «Ապրելու ապրիլ»:
Բաց քվեարկության արդյունքում Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:
Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«Եթե չլիներ մրցանակաբաշխությունը Մարիո Մացոլան չէր իմանա Հայաստանի մասին ու չէր գա ու չէր նվիրատվություն անի»,- ասաց Դեր Կյուրեղյանը:
«Այս մրցանակաբաշխությունը հավաքական աշխատանքի արդյունք է: Նման ոսկե մեդալ աշխարում չկա, նույնիսկ Նոբելյան մրցանակը չունի: Մենք 10 տարում հասել ենք այնպիսի արդյունքների, ինչպես Հնդկաստանը անցած ամբողջ ժամանակաշրջանում: Մենք այնպիսի բաներ ենք արել, որ ոչ մի այլ տեղ չկա»,- հպարտությամբ ասաց «Վիասֆեր» ինթերնեշնլ ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանը:
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահի հետ համագործակցության` անկախ նրանից, թե ում կընտրի ԱՄՆ-ի ժողովուրդը:
Ռոուհանին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը ենթարկվելու է միջազգային իրավունքի բոլոր նորմերին:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր շրջանառության մեջ է դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունքը:
Առաջին անգամ կներկայացվեն պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Անկեղծ ասած ես արել էի քաղաքական հարցադրում, հարցադրում արժեքային դաշտում: Այսօր մարդու իրավունքների հարցերի շուրջ կուրծք պատռողներին հիշեցնում էի մեր բոլոր այն փաստարկները, թե ուր է տանելու ԵՏՄ անդամակցությունը, իբր զուտ տնտեսական այդ ինտեգրացիան ուր է տանելու մեզ ժողովրդավարության և պետական կառավարման մոտեցումների դաշտում: Փաստարկներ, որոնք հաշվի չառնվեցին ժամանակին մեր գործընկերների կողմից:
Ըստ goodmorningcenter.com-ի՝ ստորև ներկայացվող ռուսական ժողովրդական դեղատոմսը բուժում է մրսածությունը, անգինան, գլխացավերը, ասթման, թոքերի տուբերկուլյոզը, արյունատար անոթների բորբորքումները, սրտի հիվանդությունները, արյան բարձր ճնշումը, երիկամների հիվանդությունը:
Աստղագիտության զարգացումն ապահովելու և աստղագիտական գիտելիքների տարածման նպատակով դպրոցականների համար ստեղծված է Միջազգային Աստղագիտական օլիմպիադա՝ որպես երեխաների և երիտասարդության մեջ բնագիտական իմացությունների տարածման ձև, ինչպես նաև՝ տաղանդավոր երեխաների բացահայտման հնարավորություն։
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում ի թիվս այլ իրերի հայտնաբերվել էին զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով: 168.am-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ հանցագործը դեպքի վայրում նման իրեր թողնի, որոնք հնարավորություն են տալիս նույնացնել իրեն: