10 փաստ Երկրի մասին
1. Երկրի պտույտն աստիճանաբար դանդաղում է. դրա շնորհիվ 140 միլիոն տարի հետո օրը կունենա 25 ժամ:
2. Երկրի 70%-ը ծածկված է ջրով. տիեզերագնացներն առաջին անգամ բաց Տիեզերք դուրս գալով՝ Երկիրն անվանեցին Կապույտ մոլորակ:
3. Երկիրը 24 ժամում չի պտտվում իր առանցքի շուրջ. իրականում պտտվում է 23 ժամ, 56 րոպե և 4 վայրկյանում: Այսինքն՝ յուրաքանչյուր օր 4 րոպե պակաս է, քան մենք կարծում ենք:
4. Տարին Երկրի վրա 365 օր չէ. իրականում 365.2564 օր է, և այս լրացուցիչ 1/4 օրն է, որ 4 տարին մեկ անգամ ստեղծում է նահանջ տարվա անհրաժեշտությունը:
5. Երկիրն ունի մեկ արբանյակ և երկու ուղեծրային «արբանյակներ». բացի իր բնական արբանյակ՝ Լուսնից, Երկիրն իր ուղեծրում ունի ևս երկու լրացուցիչ աստղակերպեր, որոնք «ուղեկցում են» նրան ուղեծրային շարժման ընթացքում։ Դրանք կոչվում են 3753 Քրիֆն (Cruithne) և 2002 AA29.
6. Երկիրը գնդաձև չէ. իրականում այն գեոիդ կառուցվածք ունի (բառացիորեն նշանակում է՝ երկրակերպ), այս կառուցվածքին Երկիրը հասել է իր դանդաղ պտույտի շնորհիվ, ինչը հասարակածի մոտ ուռուցիկություն է առաջացրել:
7. Երկրի առանցքն իր ուղեծրի հարթության նկատմամբ թեքված է մոտավորապես 66.5 աստիճանով:
8. Երկիրը մեր Արեգակնային համակարգի ամենամեծ խտություն ունեցող մոլորակն է:
9. Երկիրը մեր արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որ հայերենում և մի շարք այլ լեզուներում չի կրում հունական կամ հռոմեական աստծո անվանում:
10. «Երկիր» նշանակում է՝ երկու իր, ինչը մեկնաբանվում է մի շարք ձևերով՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, երկինք-հող, ջուր-ցամաք (Հովհաննես Երզնկացի, 13-րդ դար):
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ