Ինչ-որ մարդու շուրջ համախմբված վիճակ է, դպրոցներում, մանկապարտեզներում ցուցակ են ուզում, պահանջում են, բայց դրանով ի՞նչ են տալու: Այսօր մենք ունենք կայացած պետություն, այդ պետությունն ունի իր ինստիտուտները, այդ ինստիտուտները կայացած են, որոշ չափով ապաքաղաքականացված են, մեր թիմը, մեր վստահված անձինք, մեր դիտորդները, մեր սիրելի լրագրողները կկանգնեն և կհետևեն, ես ամեն տեղ տեղադրելու եմ 1-2 տեսախցիկ՝ ամեն ընտրատեղամասում: Այսինքն՝ մենք մեր ձայները պահելու ենք:
«Հիմա պետք է ձևավորվի համատեղ օրակարգ, որպեսզի հետո հանձնաժողովը դիմի ԵՄ անդամ երկրներին, և նրանք մանդատ տրամադրեն բանակցություններ սկսելու համար: Այս փուլում ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվեր, այդպես էլ եղավ, ու դա հասկանալի է, քանի որ մենք դուրս ենք եկել գործընթացից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը` գնահատելով Ռիգայում կայացած ԱլԳ գագաթաժողովի արդյունքները:
Ըմպելիքը, որի մասին խոսելու ենք, թարմացնող և սննդարար հատկություն ունի: Այն հրաշալի նախաճաշ կամ ճաշ կարող է լինել, քանի որ պատրաստված է այնպիսի բաղադրիչներից, որոնք ունեն սննդարար հատկանիշեր, օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և նվազեցնում են ցելյուլիտը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը «Մութ ժամեր» ակցիային չի մասնակցել և գտնում է, որ նման ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու գործում:
Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մասնակցեցին Վաշինգտոնի ազգային տաճարում մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքի արարողությանը, սակայն նրանք ելույթ չունեցան և նրանց ներկայությունը չհայտարարվեց: Զարմանալիորեն, երկու պաշտոնյաներն էլ կրում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը:
Քչերին է հայտնի, որ գոյություն ունի մի միջոց, որն օգնում է բոլորին: Այս մեթոդը ժողովրդական բժշկության մեջ շատ հայտնի է:
Այս պահին ուսումնասիրում եմ քաղաքում առկա խնդիրները. դրանք շատ են, բայց ոչ անլուծելի: Կարծում եմ՝ ինձ կհաջողվի ժամանակի ընթացքում լուծել այդ բոլոր խնդիրները: Ես երիտասարդ եմ, ունեմ հեռուն գնացող ամբիցիաներ՝ Արտաշատի հետ կապված և, առօրեական խնդիրներից բացի, փորձելու եմ Հայաստանի երբեմնի մայրաքաղաքներից մեկը դարձնել գեղեցիկ ու հարմարավետ բնակավայր:
Ա.Մանուկյանը նշեց, որ իր ցանկությունն է, որ ժողվուրդը ոտքի կանգնի. «Լուծումը ժողովրդի ճնշում է, որ արդեն ՀՀԿ-ից ձայն է լսվում, որ սա կեղեքում է, արտադրություն կկանգնեցնի»:
«Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված Ադրբեջանի ԱԳ նախարարը: Իրենց որոշելիքն է ԵՏՄ-ին անդամակցելը: Ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել Ադրբեջանի ապագա նախաձեռնությունների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ԵՏՄ-ին ԼՂ խնդրի կարգավորումից հետո:
Վարկի գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ռիգայի գագաթնաժողովից հետո ԵՄ կողմնակիցների բանակը բաժանվել է երկու խմբի և մի մասը գտնում է, որ մանդատը ստանալուց հետո մինչև տարվա վրեջ համաձայնագիրը կստորագրվի, մյուսը՝ ՌԴ-ն կխոչընդոտի այդ փաստաթղթի ստորագրմանը, հետաքրքրվեց, թե ԱԳ փոխնախարարը ո՞ր բանակից է:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Քիմ Քարդաշյանն ասել է, որ Հայաստան այցելությունը խոր ազդեցություն է ունեցել իր վրա: «Դա իմ ժառանգությունն է: Իմ ծնողները, իմ տատերն ու պապերը նույնպես երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդ մասին խոսել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Ես Հայաստան գնացի ամուսնուս, դստերս, քրոջս և զարմուհիներիս հետ։ Ես նույնիսկ Նորթին մի քանի հայերեն բառեր եմ սովորեցրել»։
Օրերս Բաքվում պոլիուրեթանով պատված շենքի րոպեների ընթացքում հրդեհվելը հարցադրումներ առաջադրեց ոչ միայն հարևան երկրի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես հետո պարզվեց, առնվազն 800 նման շենք կա: Ցավոք, սա ոչ հրակայուն նյութով և ոչ ճիշտ իրականացված ջերմամեկուսացման պատճառով մարդկային կյանքեր խլած միակ դեպքը չէ:
«Սիրիայում մնացած հայերի վիճակը շատ դժվար է, մարդկանց դուրս բերելու հարց չի կարելի դնել, մարդկանց փոխարեն որոշում չկայացնենք: ՀՀ-ի դռները բաց են: Սիրիայում երևի եզակի դեսպանությունն է, որ նույն մասշտաբով աշխատում է, մարդկանց համար հեշտացված պայմաններ են ստեղծված մուտքի արտոնագիր և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, աննախադեպ պայմաններ: Նույնը կատարվում է ՀՀ մեջ: Ով ցանկություն ունի՝ գալիս է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Մենք կարող ենք ապրել միասնական ու ուժեղ պետությունում՝ մեր աբխազ ու օս եղբայրների հետ միասին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կատարել բյուջետային հատկացումների եռամսյակային վերբաշխում: Առաջարկվում է 60.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով նախատեսված առաջին կիսամյակի գումարը` անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
«Կատաղի ցուլը» մարզվում է իր առաջին մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Հայազգի բռնցքամարտիկի համար այս մենամարտը լինելու է 49-րդը կարիերայում:
Ըստ Արման Սահակյանի՝ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի զարգացմանը
«Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը:
Ջուրը սովորաբար խորհրդանշում է էմոցիա, ահա թե ինչու հոսող ծորակը կարող է մատնացույց անել էմոցիոնալ էներգիայի հոսքը: Ջուրը (էմոցիան) նորմալ հոսում է Ձեր ծորակից: Դա նշանակում է, որ Դուք չեք սանձում զգացմունքները, և նրանք չեն կուտակվում Ձեր ներսում: Կյանքի տվյալ պահին Ձեզ մոտ ամեն ինչ լավ է:
Եթե ցանկանում եք սպիտակ ատամներ ունենալ, սակայն հնարավորություն չունեք թանկարժեք պրոցեդուրաների հաճախելու, կարող եք հրաշալի արդյունքի հասնել նաև տան պայմաններում: Գոյություն ունեն մի քանի խորամանկություններ, որոնց միջոցով հնարավոր է սպիտակեցնել ատամները՝ բնական ճանապարհով:
Տղամարդիկ ևս փորձում են հետևել նորաձևությանը, փորձում են կոկիկ հագնվել։ Հասկանում են, որ դրանով ևս կարող են հետաքրքրել, գրավել հակառակ սեռի ուշադրությունը։ Երբեմն ինձ թվում է, որ տղամարդիկ ավելի շատ են փորձում խնամված լինել և հետևել իրենց արտաքին տեսքին, քան աղջիկներն են դա անում։
Էկզեման հաճախ արտահայտվում է սաստիկ քորով, որի արդյունքում քորելիս առաջանում են վերքեր, ինչի պատճառով էլ մաշկը բորբոքվում է:
Վերջերս Միջազգային աստղագիտական միությունն (ՄԱՄ) իր գործադիր կոմիտեի նիստում հաստատեց 2016թ․ գիտաժողովների ցանկը։ Դրանք աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են և նվիրված են աստղագիտության և աստղաֆիզիկայի զանազան բնագավառներին։
«Իմ շրջապատի մարդկանց մեծ մասը թունդ բողոքավոր են: Երբ ասում եմ՝ «արա, մի բան արեք», ասում են՝ «արա, մենք ի՞նչ կարանք անենք»: Հիմա նույնն է այստեղ՝ «Հանրային խորհրդի» հանձնաժողովը նստած քննարկում է, ու դուք ասում եք՝ ի՞նչ իմաստ ունի այս ամենը: Այնքան էլ հեշտ չէ հասնել Ռոբերտ Նազարյանի հրաժարականին, բայց, երբ Ռոբերտ Նազարյանը վախենա պաշտոնը կորցնելուց՝ գոնե շատ ավելի զգույշ կլինի»:
Եթե բարեփոխումների եվրոպական օրակարգը շարունակենք, այդ ժամանակ կարող ենք, այլապես ԵՏՄ կազմում ոչինչ չենք կարողանալու անել, ԵՏՄ-ից բան չունենք վերցնելու։ Եթե ցանկանում ենք զարգացում ունենալ, բոլորի համար հասկանալի է, որ դա մեր շահերից է բխում, ապա մենք պետք է կարողանանք գտնել հարաբերությունների այն բոլոր ձևերը, որոնք թույլ կտան` եվրոպական ինտեգրման ուղին շարունակենք։ Բարեփոխումների մեր օրակարգը, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման, պետական ինստիուտների զարգացումը միայն և միայն հնարավոր է եվրոպական ինտեգրացիայի դեպքում։
Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է, և հենց լյարդի ճիշտ ֆունկցիայից է կախված մարդու առողջությունը: Լյարդի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ թույները, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի, օդի և մաշկի միջոցով:
Նախորդ շաբաթ «Բարսելոնայի» 35-ամյա ֆուբոլիստը հայտարարեց, որ հեռանալու է հարազատ ակումբից, չնայած պայմանագրի ժամկետի ավարտին դեռ 1 տարի կար: Չավին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա քաթարական «Ալ-Սադդ» ակումբում, որի հետ կնքել է երկամյա պայմանագիր:
Այսօր առավոտյան հերթական իրազեկման ակցիայի ժամանակ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) երիտասարդ աջակիցներից 9 հոգու: Այս մասին 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հետ զրույցում ասաց ՀԽ-ի երիտասարդ աջակից Հռիփսիմե Եղնուկյանը, ով ևս բերման ենթարկվածների թվում էր: