
Անտիպերսպիրանտ՝ սեփական ձեռքերով

Healthylifetricks կայքը ներկայացնում է տան պայմաններում պատրաստվող անտիպերսպիրանտի բաղադրատոմս, որի համար ձեզանից կպահանջվի միայն կոկոսի յուղ, սոդա, եթերային յուղեր՝ ըստ ճաշակի, և օսլա:
Տնական խնամքի միջոցներ պատրաստելը միշտ ավելի ձեռնտու է և արդյունավետ: Անտիպերսպիրանտ պատրաստելու համար ձեզանից չեն պահանջվի թանկարժեք բաղադրիչներ:
Բաղադրություն
- Կես բաժակ սոդա
- Կես բաժակ օսլա
- Կես բաժակ կոկոսի յուղ
- 20 կաթիլ եթերային յուղեր
- Անտիպերսպիրանտի տարա
Պատրաստման եղանակը
Օսլան խառնեք սոդայի հետ, դանդաղ ավելացրեք կոկոսի յուղը, խառնեք այնքան, մինչև խյուս ստանաք: Ավելացրեք եթերային յուղերը և լավ խառնեք: Ստացված զանգվածը տեղափոխեք տարայի մեջ և 1 ժամով դրեք սառնարանը: Ստացված խնամքի միջոցը պահեք սառը և չոր վայրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը