Հովիկ Աբրահամյան. «Պիտի մենք կրճատենք գործուղումները»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կատարել բյուջետային հատկացումների եռամսյակային վերբաշխում: Առաջարկվում է 60.0 մլն դրամով ավելաց­նել արտասահմանյան պաշ­տոնական գործուղումների գծով նախա­տեսված առաջին կիսամյակի գումարը` անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վախթանգ Միրումյանի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է առաջին կիսամյակում նախատեսված ծախսերի լիարժեք կատարումն ապահովելու անհրաժեշտոթյամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Առիթից օգտվելով՝ նաև ուզում եմ ասել, որ պիտի մենք կրճատենք գործուղումները: Իհարկե, քննարկենք, որոնք իրոք կարևոր են, պիտի անպայման գնան մեր պատվիրակությունները, բայց եթե կարևորությունն ավելի քիչ է, նվազ է, իմ կարծիքով՝ պիտի մենք մերժենք»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031