Վիկ Դարչինյանը պայքարելու է չեմպիոնության համար
Երկրորդ թեթևագույն քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը պատրաստվում է չեմպիոնական մենամարտի: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը WBA (Regular) կիսաթեթև քաշային կարգի գոտու համար Լոս Անջելեսում կմենամարտի Արգենտինան ներկայացնող Խեսուս Կուելարի հետ:
«Կատաղի ցուլը» մարզվում է իր առաջին մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Հայազգի բռնցքամարտիկի համար այս մենամարտը լինելու է 49-րդը կարիերայում:
Դարչինյանի մրցակից Խեսուս Կուելարը նույնպես իր ակտիվում ունի շատ քիչ պարտություններ. 27 մենամարտերից 26-ում նա հաղթել է: «Ձիավոր» մականունը կրող Կուելարն ասուլիսի ընթացքում նշել է, որ շատ է հարգում Դարչինյանին, բայց կհաղթի նրան ժամանակից շուտ՝ նոկաուտով:
Սիրարփի Աղաբաբյան