Բաժիններ՝

Մխիթարյանը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Այս հանգստյան օրերին կայացան Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքում անցկացված հարցման  արդյունքները փաստում են, որ մեր 26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է լավագույնը՝ ստանալով ձայների 64 տոկոսը։ 23 տոկոս ձայնով երկրորդ տեղում  է  Մյունհենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Շտուտգարտի» հարձակվող Դանիել Գինչժեկը՝ 13 տոկոս։

Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» հաղթել էր (3:2) Բրեմենի «Վերդերին»: Մխիթարյանն այդ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ, ինչպես նաև ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս