Լյարդը մաքրելու բնական միջոցներ

Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է, և հենց լյարդի ճիշտ ֆունկցիայից է կախված մարդու առողջությունը: Լյարդի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ թույները, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի, օդի և մաշկի միջոցով: Հեպատիտի դեմ միջազգային ֆոնդի տվյալներով՝ լյարդը մեր օգտագործած սննդարար տարրերը վերածում է էներգիայի և մկանային զանգվածի, ինչպես նաև օգնում է վիտամինների յուրացմանն ու կարգավորում է ճարպերի կուտակումը: Սրանից ելնելով՝ լյարդի ճիշտ աշխատանքն օգնում է մեզ առողջ մնալ:

Գոյություն ունեն տարբեր գործոններ, որոնք կարող են ազդել լյարդի ճիշտ ֆունկցիայի վրա, օրինակ՝ ալկոհոլի չարաշահումը, թմրամիջոցները և այլն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան:

Սխտոր

Սխտորը հարուստ է ալիցենով և սելենով, այս տարրերը հրաշալի են լյարդը մաքրելու համար: Բացի այս, սխտորն ակտիվացնում է այն էնզիմները, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ թույները և պաշտպանել օրգանիզմը լուրջ հիվանդություններից: Սա ամենաշատը խորհուրդ տրվող մթերքն է, դրա կանոնավոր օգտագործումը նաև օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը, լավացնել արյան շրջանառությունը և բարձրացնել օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները:

Կարդացեք նաև

Քրքում

Քրքումն ունի բազմաթիվ սննդարար հատկանիշներ: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս համեմունքը պարունակում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են բորնեոլը, թուրմերոնը, էվգենոլը և կաֆեինաթթուն: Այս տարրերը բարձրացնում են լյարդի պաշտպանական ֆունկցիան, մաքրում այն տոքսիններից:

Բացի այդ, քրքումի բաղադրության մեջ մտնող տարրերը լավացնում են մարսողական համակարգը:

Ձիթայուղ

Բնական ձիթայուղը պաշտպանում է լյարդի հյուսվածքներն այնպես, ինչպես կտավատի սերմերը, քանի որ այն ստեղծում է լիպիդային շերտ, որը ներծծում է տոքսինները և դուրս բերում դրանք լյարդից: Դրանից բացի, ձիթայուղը կանխարգելում է լյարդի հիվանդությունները, իսկ դրա կանոնավոր օգտագործումը իջեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը:

Ցիտրուսային մրգեր

Հավանաբար գիտեք, որ ցիտրուսային մրգերը հարուստ են վիտամին C-ով, որն իսկական բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է լյարդն ու դրա հյուսվածքները:

Նուշ

Նուշը մեծ քանակությամբ արգինին է պարունակում. սա ամինաթթու է, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, այդ իսկ պատճառով շատ կարևոր է նշի օգտագործումը՝ լյարդը մաքրելու գործում:

Կանաչ բանջարեղեններն ու կանաչեղենը

Կաղամբը, հազարտերևը, բողկը և այլ բանջարեղեններն օրգանիզմից դուրս են բերում ծանր մետաղներն ու այլ քիմիական տարրերը, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ առողջության վրա: Լյարդի համար սրանք հրաշալի միջոցներ են, որոնք կարող են դուրս բերել թույները և կարգավորել ճարպերի կուտակումները:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը և դրա բաղադրության մեջ առկա տարրերը նվազեցնում են լյարդում ճարպային կուտակումները: Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են լյարդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս