«Հայփոստ»-ը կմասնավորեցվի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ նախագիծը պայմանավորված է մասնավորեցման նպատակով պետական գույքի մասնավորցման ծրագրում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկման անհրաժեշտությամբ:
«Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի զարգացմանը՝ հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդրումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացվեն սոցիալական ծրագրեր»,- ասաց Արման Սահակյանը՝ նշելով, որ մասնավորեցումը լրացուցիչ ներդրումների ներգրավման շնորհիվ հնարավորությունը կընձեռնի «Հայփոստ» ՓԲԸ-ն վերածել ազգաբնակչության համար կայուն, վսհաատտելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն ՀՀ ողջ տարածքում: