«Գազի և հոսանքի այս զուգահեռ գնացող այլանդակությունները համակարգված են». Արամ Մանուկյան

«Գազի և հոսանքի այս զուգահեռ գնացող այլանդակությունները համակարգված են և նման են: Այս ամենը իշխանությունների հետ համատեղ պայմանավորվածությունների արդյունքում է և որևէ մեկը թող չփորձի ասել, թե ՀԷՑ-ը մասնավոր է, ինքնուրույն է և ինքն է իր հարցերը կարգավորում: Ամենևին այդպես չի, այս ամենը համակարգված և համաձայնեցված է ՀՀ բարձրագույն իշխանությունների հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ մանրամասները, նաև փաստաթղթեր կներկայացնի ավելի ուշ:

Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու տարբերակներ կան, օրինակ՝ գազի գինը սահմանին էժանացել է, իսկ դա սակագնի 70%-ն է:

Ա.Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը Վրաստանից էժան հոսանք է ներկրում, բայց դա ոչնչով չի զգացվում: Նա նշեց, որ ՀԷՑ-ը նաև քիչ հոսանք է գնում էժան արտադրող կայաններից՝ ՀԷԿ-երից, փոխարենն ավելացնում է թանկ արտադրողների լիմիտը՝ ՋԵԿ-երի. «Սա աբսուրդների շարք է»:

Ա.Մանուկյանը նշեց, որ իր ցանկությունն է, որ ժողվուրդը ոտքի կանգնի. «Լուծումը ժողովրդի ճնշում է, որ արդեն ՀՀԿ-ից ձայն է լսվում, որ սա կեղեքում է, արտադրություն կկանգնեցնի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս