Բաժիններ՝

2016թ․ ամենահեղինակավոր աստղագիտական գիտաժողովները

Վերջերս Միջազգային աստղագիտական միությունն (ՄԱՄ) իր գործադիր կոմիտեի նիստում հաստատեց 2016թ․ գիտաժողովների ցանկը։ Դրանք աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են և նվիրված են աստղագիտության և աստղաֆիզիկայի զանազան բնագավառներին։

Հայաստանը բավական ակտիվ է եղել ՄԱՄ գիտաժողովների կազմակերպման հարցում․ այստեղ անցկացվել է ՄԱՄ 6 գիտաժողով՝ 1966, 1986, 1989, 1998, 2001 և 2013 թվականներին։ Հատկանշական է, որ այդ հեղինակավոր միջոցառումներից վերջին 3-ը հայ աստղագետները կարողացել են կազմակերպել նաև Վիկտոր Համբարձումյանից հետո։ Դրանք նվիրված են եղել ակտիվ գալակտիկաներին և անկայուն աստղերին։ Համեմատության համար նշենք, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կազմակերպվել է ընդամենը 16 ՄԱՄ գիտաժողով, որից Ռուսաստանում` 8, Հայաստանում` 4, Ուկրաինայում` 3, և Էստոնիայում` 1: Իսկ ընդամենը 1953 թվից սկսած առ այսօր աշխարհի 43 երկրների 164 քաղաքներում և այլ վայրերում կազմակերպվել է ընդամենը 295 ՄԱՄ գիտաժողով, որից առավել հաճախ՝ ԱՄՆ-ում` 41, Ֆրանսիայում` 21, Ավստրալիայում` 20, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում` 18-ական, Չինաստանում` 17, և այլն: Իսկ ամենաշատ ՄԱՄ գիտաժողովներ անցկացրած քաղաքներից կամ վայրերից են Փարիզը` 11, Պեկինը` 10, Սիդնեյը` 9, Ռիո դը Ժանեյրոն` 8, Կիոտոն և Պրահան` 7-ական, Հաագան` 6, Ժնևը, Մանչեսթերը և Սանկտ Պետերբուրգը` 5-ական, Բյուրականը, Հայդելբերգը, Կանբերան, Տոկիոն և Քեմբրիջը (Մասաչուսեթս, ԱՄՆ)` 4-ական:

Ստորև ներկայացնում ենք ՄԱՄ 2016թ․գիտաժողովների հաստատված ցանկը.

ՄԱՄ գիտաժողով #321Գալակտիկաների ծայրամասերի ձևավորումն ու էվոլյուցիան (մարտ 14-18, Տոլեդո, Իսպանիա)

Կարդացեք նաև

ՄԱՄ գիտաժողով #322․Գալակտիկայի կենտրոնի բազմալրաբեր աստղաֆիզիկան (հուլիսի 18-22, Քերնս, Ավստրալիա)

ՄԱՄ գիտաժողով #323Մոլորակային միգամածություններ․աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բազմաալիքային ուսումնասիրություններ (հոկտեմբերի 10-14, Պեկին, Չինաստան)

ՄԱՄ գիտաժողով #324Նոր սահմաններ սև խոռոչների աստղաֆիզիկայում (սեպտեմբերի 12-16, Լյուբլյանա, Սլովենիա)

ՄԱՄ գիտաժողով #325Աստղաինֆորմատիկա (AstroInfo16) (սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 4, Սորենտո, Իտալիա)

ՄԱՄ գիտաժողով #326Աստղագիտական կրթության հետազոտություն՝ հեռուն տանող ազդեցություններ և ապագա ուղղություններ (հոկտեմբերի 4-7, Հայդելբերգ, Գերմանիա)

ՄԱՄ գիտաժողով #327Արեգակի մթնոլորտի նուրբ կառուցվածքը և դինամիկան (հոկտեմբերի 9-13, Կարտախենա դե Ինդիաս, Կոլումբիա)

ՄԱՄ գիտաժողով #328Ակտիվ աստղերի շուրջ բնակվելը (հոկտեմբերի 17-21, Մարեսիաս, Բրազիլիա)

ՄԱՄ գիտաժողով #329Զանգվածեղ աստղերի կյանքն ու մահը (նոյեմբերի 28 –դեկտեմբերի 2, Օուքլենդ, Նոր Զելանդիա)

ՄԱՄ գիտաժողով #330 Աստղաչափությունը և աստղաֆիզիկան Գայայի երկնքում (դեկտեմբերի 5-9, Նիցա, Ֆրանսիա)

Նշենք, որ ՄԱՄ գիտաժողովներն աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են, որոնցում քննարկվում են կարևորագույն աստղագիտական խնդիրները, և որոնց, որպես կանոն, մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս