Բաժիններ՝

Վրաստանն այսօր չպետք է լինի աղքատ երկիր. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ երեկ երեկոյան կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կանգնած է ժողովրդավարական վերածննդի ճանապարհին.

«Այս օրն արմատականորեն փոխել է մեր երկրի ապագան: Այսօր մեր երկիրն անկախ ու ինքնիշխան պետություն է: Վրաստանը կանգնած է ժողովրդավարական վերածննդի ճանապարհին: Այդ գործընթացում մենք բախվում ենք բազմաթիվ բարդությունների, սակայն հետևողականորեն առաջ ենք ընթանում մեր հայտարարած ուղիով:

Մենք կարող ենք ապրել միասնական ու ուժեղ պետությունում՝ մեր աբխազ ու օս եղբայրների հետ միասին: Վրաստանն այսօր չպետք է լինի աղքատ երկիր: Մեր գլխավոր խնդիրը մեր ռեսուրսները սխալ օգտագործելն է: Մենք չենք տեսնում մեր ռեսուրսները, որոնք բացառիկ են:

Մի քանի ամիս առաջ մենք ուսումնասիրեցինք երկրի յուրաքանչյուր շրջանի պոտենցիալը, և պարզվեց, որ մենք ունենք վիթխարի պոտենցիալ: Խոսքը գնում է բնական և մյուս ռեսուրսների մասին, որոնք կարելի է օգտագործել: Այսօր Վրաստանը չպետք է լինի աղքատ երկիր»:

Կարդացեք նաև

Գարիբաշվիլին ընդունել է, որ Վրաստանի գլխավոր խնդիրը գործազրկությունն է, որը դարձել է արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների՝ հայրենիք չվերադառնալու պատճառներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս