Բնական դեղամիջոցներ՝ էկզեմայի դեմ
Էկզեման տհաճ երևույթ է, որն ի հայտ է գալիս մաշկի վրա: Այն հիմնականում լինում է երեխաների և պատանիների մոտ: Այնուամենայնիվ, բժիշկները պնդում են, որ էկզեման կարող է ի հայտ գալ նաև հասուն մարդկանց մոտ:
Այն հայտնվում է մաշկի մի քանի հատվածներում և արտահայտվում է`
- Քորով
- Բորբոքումներով
- Կարմիր բշտիկներով
- Մաշկի հատվածի գույնի մգացմամբ
- Չորությամբ
Էկզեման հաճախ արտահայտվում է սաստիկ քորով, որի արդյունքում քորելիս առաջանում են վերքեր, ինչի պատճառով էլ մաշկը բորբոքվում է:
healthyfoodhouse.com-ը ներկայացնում է մի քանի բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն ազատվել էկզեմայից և թեթևացնել նախանշանները:
Կոկոսի յուղ– Կոկոսի յուղը հաճախակի օգտագործվում է՝ որպես խնամքի միջոց: Այն կարող եք օգտագործել մաշկը, ատամները, մազերը լավացնելու համար: Մասնագետները պնդում են նաև, որ այն օգնում է նաև էկզեմայի դեպքում, քանի որ այն ունի հակամիկրոբային, հակաօքսիդանտ և հակաբակտերիալ նշանակություն: Մի փոքր կոկոսի յուղով զգուշորեն տրորեք վնասված հատվածները: Օրական 3-4 անգամ կրկնեք գործողությունը:
Ալոէ վերա– Ալոէն նույնպես հրաշալի միջոց է համարվում էկզեմայից ազատվելու համար: Մաշկի վնասված հատվածներին մի փոքր ալոէի յուղ քսեք և մերսեք, թողեք յուղը մնա մի քանի ժամ:
Կանաչ թեյ– Եթե ձեզ տանջում է էկզեման, կանոնավոր կերպով թեյ խմեք: Այն լի է հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը, ինչն էլ պայքարում է բորբոքումների դեմ:
Նշի տերևներ– Մանրացրեք նշի մի քանի տերևներ, վրան մի փոքր ջուր լցրեք և խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված խյուսը քսեք մաշկին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը