Կախարդական համադրություն՝ կնճիռներից, ավելորդ կիլոգրամներից և ցելյուլիտից ազատվելու համար
Ըմպելիքը, որի մասին խոսելու ենք, թարմացնող և սննդարար հատկություն ունի: Այն հրաշալի նախաճաշ կամ ճաշ կարող է լինել, քանի որ պատրաստված է այնպիսի բաղադրիչներից, որոնք ունեն սննդարար հատկանիշեր, օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և նվազեցնում են ցելյուլիտը:
Ձեզանից կպահանջի
Յոգուրտ– Այն հրաշալի միջոց է ավելորդ կիլոգրամներից ազատվելու և մարսողական համակարգը կարգավորելու համար: Յոգուրտը պարունակում է մեծ քանակությամբ լավ բակտերիաներ, որոնք դրական են ազդում մարսողական համակարգի վրա:
Հատապտուղները հրաշալի հակաօքսիդանտներ են, որոնք պարունակում են վիտամին C և բարձրացնում են կալոգենի արտադրությունը, պաշտպանում են մաշկն ու օգտակար են իմունային համակարգի համար:
Կոճապղպեղ– Այն լավացնում է արյան շրջանառությունը և ավելի երիտասարդ տեսք է հաղորդում ձեզ, օգնում ազատվել մկանային ցավերից:
Բանան- Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը կարգավորում է օրգանիզմում ջրի մակարդակը և նվազեցնում ցելյուլիտը:
Պատրաստման եղանակը
Սառը յոգուրտը (մոտ 200մլ) լցրեք բլենդերի մեջ, եթե ցանկանում եք՝ կարող եք նաև սառույցի կտորներ ավելացնել՝ ըմպելիքը թարմացնելու համար: Ավելացրեք ձեր նախընտրած մրգերի համադրությունը, ապա լավ խառնեք և լցրեք բաժակի մեջ: Սուր համի պատճառով՝ զգույշ եղեք կոճապղպեղի հետ: Պետք չէ այն չարաշահել, կարող եք ավելացնել, պատկերավոր ասած՝ ճկույթի եղունգի չափով: Ցանկության դեպքում կարող եք նաև անանուխ ավելացնել:
Ըմպելիքը պետք է խմել անմիջապես պատրաստելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը