Բաժիններ՝

Տնային աշխատանք` պետական ապարատի ծախսերը կրճատելու համար

Կապիտալ ծախսերի մասով հաջորդ տարի 35 մլրդ դրամ կխնայվի` որոշ ԾԻԳ-երի կրճատումների շնորհիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

168.am-ի հարցին, թե, օրինակ` անցած տարի հայտարարվեց, թե կրճատվելու են ծառայողական մեքենաները, սակայն ցուցակից հանվեցին միայն խափանված և չօգտագործվող մեքենաները, ի՞նչ է արվելու այդ հարցը, նախարարը պատասխանեց, որ ծախսերի առումով պահպանողական են լինելու, առաջին փուլով փորձել են խնայել պետական ապարատի ծախսերը, բայց երկրորդ շրջափուլը պետք է ուսումնասիրել, մշակել, քննարկել, տնային աշխատանք անել: Ըստ նրա` ավտոմեքենաների դեպքում ցանկացած կրճատում պետք է բխի ֆունկցիաներից, թե ինչ ավելացված արժեք է ապահովում և ինչ ֆունկցիա է կատարում գերատեսչության համար:

«Պետք է խելամիտ մոտենալ հարցին, տնային աշխատանք կանենք և կպարզենք, թե ինչ ֆունկցիոնալ արդյունք են ապահովում»,- ասաց Վ.Արամյանը:

Ըստ նրա` ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է գնումների համակարգը կարգավորել, ինչի ուղղությամբ աշխատում են:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս