Տրանսֆերային ծախսերի պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս կազմն ամենաթանկն է
CIES Football Observatory պորտալն անցկացրել է եվրոպական ակումբների տրանսֆերային ծախսերի հետազոտություն:
Թոփ-5 եվրոպական առաջնությունների մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է առաջին տեղը՝ 718 մլն եվրո, և դա համաշխարհային ռեկորդ է:
Նախորդ մրցաշրջանի համեմատությամբ՝ մանկունյանցիների կազմը թանկացել է 185 մլն եվրոյով:
Երկրորդ տեղում «Ռեալն» է՝ 634 մլն (+47 մլն), երրորդ տեղում՝ «Մանչեսթեր Սիթին»՝ 611 մլն (+78 մլն):
Նախորդ մրցաշրջաննում «Լեսթերը» հաղթեց Անգլիայի առաջնությունը մի կազմով, որն ԱՊԼ ակումբների համապատասխան վարկանիշում գրավում էր 17-րդ տեղը:
Ամենաթանկ 10 կազմերը.
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 718 մլն եվրո
- «Ռեալ» – 634
- «Մանչեսթեր Սիթի» – 611
- «Բարսելոնա» – 485
- «Չելսի» – 481
- «ՊՍԺ» – 455
- «Յուվենթուս» – 395
- «Արսենալ» – 381
- «Բավարիա» – 357
- «Լիվերպուլ» – 356
Պատրաստեց Անի Գաբուզյանը