«Կարիք կա նոր, թարմ արյան». Էդուարդ Շարմազանովը` Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին
«Կարիք կա նոր, թարմ արյան, նոր աշխատանքի` նոր թիմով, որի մասին խոսել էր դեռ հանրապետության նախագահը փետրվարի 12-ի նիստում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը:
Ըստ նրա` և՛ կառավարության կազմում, և՛ նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում գործադիր կազմում փոփոխությունները չեն բացառվում:
Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ի համագումարում Կարեն Կարապետյանն իր թիմով համալրելու է ՀՀԿ-ի շարքերը, իսկ վարչապետը զբաղեցնելու է նաև ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում մինչև համագումարի օրակարգի հաստատումը ներկայացնել իմ գնահատականները»:
Ամեն դեպքում նա չբացառեց փոփոխությունը նաև գործադիր մարմնում. «Իսկ թե պարոն Կարապետյանը կմտնի՞ ՀՀԿ, չի՞ մտնի… ո՛չ մտնելուց զարմացեք, ո՛չ էլ չմտնելուց»:
Մանրամասները` տեսանյութում: