Բաժիններ՝

«Առանց ռեֆորմների ծախսեր կրճատելը մանկամտություն կլինի». Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսքերը. տնտեսության վիճակը բարդ է՝ ծախսերը շատ են, եկամուտները՝ քիչ։

Ամենաարագ լուծումներից մեկը  ծախսերի կրճատումն է, սակայն ծախսերի կրճատման գնալիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Ֆինանսները նախարարն այս առումով առանձնացնում է երկու բան. «Առաջինը այն գործիքակազմն է որով չափվելու է ծախսի արդյունավետությունը, երկրորդ՝ որ գերատեսչությունը կամ ինչը պետք է կրճատել»։

Արամյանի խոսքով, ընդունված և միջազգային փորձով հաստատված կանոն է՝ եթե արհեստական ինչ-որ ծախսեր են կրճատվում՝ առանց ֆունկցիոնալ կրճատումների կամ ֆունկցիոնալ վերանայումների, ժամանակի ընթացքում այդ ծախսերը վերականգնվում են։

Այսինքն, ըստ Վարդան Արամյանի, երբ խոսվում է գերատեսչությունների օպտիմալացման մասին, դա ենթադրում է բարեփոխում։ «Առանց ռեֆորմների ծախսեր կրճատելը մանկամտություն կլինի, դա ճիշտ չէ»,- ասում է ֆինանսների նախարարը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս