ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր՝ հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝  ավանդ «Հարմարավետ»: Նոր պրոդուկտի շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները առանց կուտակված տոկոսների կորստի:

Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը – 7.5% ՀՀ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ/300 ԱՄՆ դոլար/Եվրո/ 10.000 ՌԴ ռուբլի:

«Հարմարավետ» ավանդի հիմնական առավելություններն են՝

  • Հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է համալրել ավանդը կամ ելքագրել միջոցները մինչև ավանդի նվազագույն գումարը:
  • Ավանդը համալրելու և հաջորդ գումարային աստիճանավորում անցնելու դեպքում կիրառվում է բարձրացված տոկոսադրույք։
  • «Ինտերնետ Բանկինգ» համակարգով ավանդը ՀՀ դրամով ձևակերպելիս ստանդարտ դրույքաչափին ավելանում է +0.25% ։
  • Տոկոսների մասնակի պահպանում՝ ՀՀ դրամով ավանդի վաղաժամկետ լուծվելու դեպքում 181 օրից հետո:

Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել Բանկ, կարելի է օգտվել «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունից և կատարել առցանց համալրումներ գրասենյակում կամ տանը, կամ օգտվել Telcell / Easy Pay տերմինալներից, որոնք տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում:

Կարդացեք նաև

Ավանդը ձևակերպելիս հաճախորդին տրամադրվում է նվեր՝ VISA կամ MasterCard քարտ:

«Հարմարավետ» ավանդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am կայքը կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս