Բաժիններ՝

Մեկնարկեց Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողովը

Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում այսօր տեղի ունեցավ արվեստաբան, թանգարանագետ Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին գիտնականներ, թանգարանային գործիչներ: Արվեստաբան, թանգարանագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանը Հայաստանի Ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է:

Գիտաժողովին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ում ողջույնի խոսքում նշվում է.

«Գտնվելով որմնանկարների այս փառահեղ դահլիճում, այսօր դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով ու տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը: Փորձենք պատկերացնել հեռավոր 1924 թվականը: Հողաշեն, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան, և այդ Երևանում՝ Կերպարվեստի պետական թանգարանի բացում: Մի տեսակ ուտոպիստական ու տարօրինակ է թվում: Փորձենք պատկերացնել նաև Երևանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը դժվար թե ժամանակ և միջոցներ թողներ պատկերասրահի մասին մտածելու համար անգամ, բայց Ռուբեն Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը: Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ, նրանց հայրենասիրության և անձնազոհ նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Հայաստանի Ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

gitajoxov-5

Կարդացեք նաև

gitajoxov-4

gitajoxov-2

gitajoxov-6

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի ունեցավ հեղինակ Իրինա Դրամբյանի՝ արվեստագետի և հասարակական գործչի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը:

Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողովը կավարտվի հոկտեմբերի 6-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգով:

gitajoxov-1

Գիտաժողովն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի Ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս