Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:
«ԱԺ ՀԱԿ խմբակցությունը Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումը այսօր քննարկման է առաջարկել խորհրդարանական ընդդիմությանը»: Այս մասին 168.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ապագայում գիտնականները նպատակ ունեն ստեղծել մի սարք, որը հնարավորություն կտա, սառեցված սերմնաբջիջները հալեցնելուց հետո, օրինակ՝ 5 րոպե տևողությամբ 2 հերց հաճախականությամբ ուղղահայաց տատանելուց հետո, արհեստական սերմնավորում իրականացնել, ինչն առավել անվնաս եղանակ է:
«Դրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Չի կարող նման կապ լինել: Այդ նկարները, այդ անշնորհքությունները պատերի վրա արդեն 2-3 տարի անընդհատ էլ անում են: Դա ի՞նչ կապ ունի ոստիկանապետ փոխելու կամ մյուսների հետ: Բացարձակ, նման բան չկա»:
«Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի:
«Այսօր նոր սկսել ենք զբաղվել ստորագրությունների հարցով: Ես անձամբ դիմումին առնչվող հարցերով չեմ զբաղվում, բայց ԱԺ ֆրակցիաների հետ այսօր պետք է խոսեին: Կարծում եմ՝ գործընթացը դեռ չի ավարտվել և հույս ունեմ, որ կավարտվի բարեհաջող»:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։
Մինսկի խումբը եկավ, ասաց, որ ինքը չի մեռել, ողջ է: Իմ տպավորությամբ` հիմնական խնդիրները գնալու են հունվարից հետո, երբ քննարկումների թեման ավելի առարկայական կդառնա, իսկ այդ խնդիրը վերաբերում է նրան, որ Մադրիդյան սկզբունքները մի կողմ են դրված:
«Միայն Հանրապետականն է ի լուր աշխարհի տղամարդավարի հայտնել, որ պատրաստ է ընտրություններին իր թեկնածուով: Էն Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞ւր ա, ուզում ա առաջադրվի, չի ուզում առաջադրվի…»:
«Իրենք ուզում էին Նոնոյին անցկացնել, և քանի որ միայն Նոնոն չէր կարող գրանցվել, արհեստականորեն գրանցեցին ևս երկու հոգու, իսկ մրցույթին ներկայացավ մեկ հոգի: Դա մշակված սցենար էր»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել պատգամավորը՝ ինչ-որ անձի հետ:
«Armenian Music Center»-ը նոր նախագիծ ունի, որը կոչվում է «Made in Hayastan»: Այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց «Armenian Music Center» ընկերության տնօրեն Սամվել Ամիրաղյանը:
ՀՀ Կառավարությունը հերթական անգամ բացասական եզրակացություն է տվել նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Բագրատյանի կողմից առաջարկված «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
Հայտնի երգչուհի Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի՝ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը, արդեն մի քանի օր է ողողվում է ջրով։ Նույն տեղից հոսող ջուրը թափվում է նաև նկարիչ ճարտարապետ Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարան՝ փչացնելով նկրաներն ու քանդակները։
Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստան մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներից դիմումների ընդունումը:
Այսօր գիշեր անհայտ անձինք թալանել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի Շիրակի մասնաճյուղի բանկոմատը: Առավոտյան ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահ մաս ահազանգել ու այդ մասին տեղյակ է պահել մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գևորգյանը:
«Այնտեղ այդ ուղղությամբ բավականին լուրջ ֆինանսավորում են հատկացրել, եթե այդ ֆինանսավորոշման գոնե կեսը գար Հայաստան, հավանական է, որ հենց մենք կդառնայիք ամենահզոր ՏՏ երկիրը»:
«Ինտերֆաքս» գործակալության լրագրողը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է, թե ի՞նչ դիրքորոշում ունի Մաքսային միության և Եվրասիական միության հարցում։ Եվ արդյո՞ք Հայաստանը դիտարկում է այդ կառույցներին անդամակցելու հնարավորությունը։
Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի այն հարցին, թե գոյություն ունի՞ խնդիր՝ կապված Հայաստանի՝Ռուսաստանին ունեցած պարտքի հետ։
Youtube-ում տեղադրվել է Գաբրիել Պողոսյանի, այսպես ասած՝ քննության, տեսագրութունը, որտեղ նա նույնիսկ չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչ է էկո համակարգը:
Տեղամասերում ընտրողների թիվը համատարած ավելանում է, երկրում մարդ չի մեռնում, միայն ավելանում են:
PCY հարավկորեացի երգիչը ցնցել է աշխարհը: Վերջին ամիսներին ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ երգիչ Սայի «Գանգնամ սթայլ» երգը: Սինգլը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին և այս պահին գրանցած դիտումների քանակով այն գլխավորում է YouTube-ի առաջատար հորիզոնականը: Երգը հայտնի է իր ռիթմիկ, ձիավարություն հիշեցնող պարով, որն արդեն հասցրել են կատարել մի շարք քաղաքական գործիչներ, հայտնի հոլիվուդյան […]
Մենք չգիտենք բաց հանքի շահագործման այնպիսի տեխնոլոգիա, որի արդյունքում պայթեցումների հետևանքով փոշի չի բարձրանա:
Մարդու մեջ ի սկզբանե դրված է ինչ-որ մեկին կամավոր օգնելու գիտակցումը, մենք կարող ենք սոցիալական գովազդ ցուցադրելով՝ արթնացնել այդ կոդը, կամ ոչինչ չանելով` քնեցնել: Մարդու մեջ լավն ու վատը հավասար են դրված, և, կախված նրանից, թե որ մասն ենք զարգացնում, այն էլ դառնում է դոմինանտ:
Ես Հայաստանում ոչ մեկին չգիտեմ, ով այնքան ուժեղ է, որ կարող է իր հետևից մի ամբողջ ազգ տանել:
Յոգա կիրարկող մարդու համար չափազանց կարևոր է հաճախ լսել որակյալ երաժշտություն: Այսինքն` լսել ոչ միայն հանգիստ, այլև մարդու հոգեկրթական վիճակը բարելավող երաժշտություն:
Եթե դուք էլ ինձ նման, արդեն մի քանի ամիս է` պարաշյուտով թռչելու մեծ ցանկություն ունեք, սակայն վախի զգացումը հետապնդում է ձեզ, ապա ասեմ, որ ամենևին էլ վախենալու հարկ չկա:
Ես Երևանին վերաբերվում եմ` որպես իմ երեխայի: Մի օր նա լավ տրամադրություն ունի, մի օր` ջերմում է, մի օր` շատ վատ է: Ես իմ քաղաքին չեմ նայում` որպես թերություններ ունեցող քաղաք: Ես շատ ծանր եմ տանում արտագաղթը, բայց տաքություն ունեցող երեխային թողնում ու փախչո՞ւմ են:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ժամանակին նամականիշներ է հավաքել: Այժմ այլևս հավաքածուն չի համալրում:
168.am-ի հետ զրույցում, սակայն, ԲՀԿ-ի Կապանի տարածքային կառույցի ղեկավար Կամո Աբրահամյանը հակադարձեց Սուրեն Խաչատրյանին` նշելով, որ Կապանում ԲՀԿ-ն ՀՀԿ-ին չի սատարի: