Լևոն Զուրաբյանը առաջարկում էր` որպես մոնապոլիաների դեմ պայքարի միջոց, հարկել նրանց ստացած գերշահույթների մինչև 90 տոկոսը:
«Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաև` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար ‹‹գործիք›› հանդիսանալ»:
«Փարավոն Միրզոյանի արվեստանոցը կազմված ա այդ քարերից, WWF-ի այցելուների կենտրոնը, որը գտնվում է «Խոսրովի» արգելոցում կազմված է այդ քարերից, ինչ-որ այլ պարսկահայերի առանձնատներ ուղիղ ձոր բերանին կազմված են այդ քարերից»:
Քանի որ երգը շատ մոտ է ամերիկյան ստանդարտներին և անգլերեն լեզվով է, ուստի որոշեցինք տեսահոլովակն էլ երգին համապատասխանեցնել, և որպես նկարահանման վայր ընտրեցինք Ամերիկան:
Կուսակցություններն ունեն իրենց ծրագրերը, նպատակները և իրենց գործունեությունը միտված է այդ ծրագրերի իրականացմանը, եթե նրանք այս կամ այն փուլում իրենց կուսակցական գործունեությամբ նպատակահարմար են գտնում քննադատել այս կամ այն պաշտոնատար անձին, դա մտնում է նրանց ռազմավարության կամ մարտավարության մեջ
«ՀԱԿ-ը երբեք և ոչ մեկի համար ծառայություն չի մատուցում, ամեն ինչ անում է պարզ ու թափանցիկ: Պետք չէ, մեր գործունեության մեջ թաքնված, գաղտնի էջեր փնտրել»:
Կան մարդիկ, որոնք այսօր ՀԱԿ-ի հետ չեն, բայց իշխանափոխության անհրաժեշտությունը ժողովուրդը տեսնում է:
«Նա չի թողնում, որ իր երկիրը թալանեն միջազգային կողոպուտի համակարգերը, այստեղի ղեկավարները թույլ են տալիս: Դրա համար սրանք բոլորը դեմոկրատ են, իսկ Լուկաշենկոն դիկտատոր է»:
«Իհարկե, ցանկացած հարցադրում կարելի է հասցնել աբսուրդի: Ես համարում եմ, որ շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկում…»:
Այս ժամանակահատվածում պարզվել է, որ նա բնակվում է Հարավ Արևմտյան Բ3 թաղամասում, 23 տարեկան է, անունը՝ Մռդո, զբաղվում է ըմբշամարտով, ու այս պահին պահանջում է, որպեսզի դեպքի վայր հրավիրեն կնոջը: Արդեն կատարվածի մասին տեղեկացրել են նրա կնոջը, նա շուտով կժամանի Դավիթաշեն կամուրջ:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ( Armenian National Committee of America-ANCA) ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ տնտեսությանն ու հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ ակնարկելով, որ ԱՄՆ վարչակազմը գործում է իր խոստումներին հակառակ։
«Դա կոմպրոմիսային տարբերակ էր: Ճիշտ կլիներ, իհարկե, որ հնարավորինս արագ ձևավորվեր այդ հանձնաժողովը, բայց գիտեք, ամեն դեպքում, եթե մեծամասնությունը հակված չլինի համագործակցության, չես կարող հարցը քննարկել»:
Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց:
Դատարանում ցուցունք տվեց գործով հաջորդ տուժող Արկադի Աղաջանյանը: Նա դատարանում ասաց, որ ճանաչում է բոլոր մեղադրյաներին, նրանց տեսել է դեպքի օրը:
Ձանձրույթից պատգամավորները դահլիճում զրուցում են իրար հետ, աղմուկն այնքան մեծ էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ դիտողություն անել պատգամավորներին՝ նրանց կոչ անելով լռություն պահպանել:
Քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Սեդրակյանը կարդալով այդ հրապարակումը, անմիջապես գնացել է հիվանդանոց՝ տեղում իսկությունը պարզելու եւ տուժածներից իրողությունը ճշտելու համար:
«Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մասնակցի: Համենայնդեպս՝ այլ որոշում այս պահին մենք չունենք»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի գործով» դատավարությունը:
Որոշ հանրապետականներ որոշել են, որ 5000 դրամը շատ քիչ է ՀՀԿ-ականների ընդունարանում ծխելու դեպքում տուգանվելու համար, ուստի գրիչով 5000-ի դիմաց ավելացրել են «1» թիվը՝ տուգանքի չափը դարձնելով 15.000 դրամ:
ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ X զորամասից Երևան քաղաքի ՀՀ ՊՆ հոսպիտալ են տեղափոխում զինվոր՝ 18-ամյա Էրիկ Համբարձումյանին, որը երկիկամի հատվածում ստացել է մարմնական վնասվածք:
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման հարցում իշխանությունների փաստարկներին զիջելու Գագիկ Ջհանգիրյանի կեցվածքը, մեղմ ասած, անակնկալի է բերել Մարտի 1-ի զոհերի հարազատներին։
«Մենք չպիտի մենակ թողնենք ընտրված նորմալ թեկնածուին, որովհետև ցանկացած լուսավոր մարդու գլխին իրենք ուղղակիորեն կսարքեն: Մի տեղ պաժառ կգցեն, մի տեղ որս կանեն, իրենք կխփեն, հետո կասեն` տեսեք, սա էլ ձեր գովերգած մարդը»:
Հարցին, թե մինչ այժմ վտանգավոր դեպքեր չեն գրանցվե՞լ, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Փաստեր չունենք, բայց նաև լիովին բացառել չենք կարող»:
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն բյուջեին, սակայն այն, իհարկե, կընդունվի։ Կընդունվի, և դրա շուրջ բարձրացած աղմուկը շատ արագ կմոռացվի։
«Ավելի կարևորը պրոֆիլակտիկան է, քան մարդկանց խարազանելը, որ ամեն ինչ նկատելի է, ամեն ինչ զգում ենք, ամեն ինչ տեսնում ենք»:
Այդ հարցն ուղղեք ՌԴ նախագահին: Իմ կարծիքով՝ Հայաստանի ցանկալի թեկնածուն ՀՀ քաղաքացիներն են որոշում:
Երևան քաղաքի 2013թ. բյուջեով նախատեսված է 66 միլիարդ դրամի ծախս, որից 21.8 միլիարդը հատկացվելու է թվով 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին։
Երբ նրան ասել են, որ հանձնաժողովում մանկապարտեզի վարիչը անդամ է և սպասելու իրեն՝ աներձագի «ընտրողների կամպանիայով», ցավալի որոշում է ընդունել. «ավելի լավ է Սաֆարյանի քվեն 1-ով պակաս լինի, քան թե գնամ ու աներձագի քվեն ավելացնեմ 1-ով»:
Պարոն Բարսեղյանը զրուցել է նաև վրաստանյան ազգությամբ հայ սահմանապահների հետ, ովքեր ասել են, թե մի քանի տարի շարունակ իրենք այդտեղ աշխատում են, Սամվել Բալասանյանը 3-4 տարի շարունակ այդտեղով անցել-դարձել է, բայց նրան երբեք չեն տեսել մեքենայի ղեկին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է գլխավորել Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստների ցուցակը: