Բաժիններ՝

Միջազգային կազմակերպությունները դադարեցնում են «Խոսրովի արգելոցի» ֆինանսավորումը՝ Նոնոյի պատճառով

«Վայրի բնության համաշխարհային հիմանդրամն» ու «Կովկասի բնության հիմնադրամը» դադարեցնում են «Խոսրովի արգելոցի» ֆինանսավորումը:

Ինչպես հաղորդում է hetq.am-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են «Կովկասի բնության հիմնադրամի» համակարգող Արման Վերմիշյանն ու «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Վերջինս, ըստ panarmenian.net-ի, նշել է, որ ֆինանսավորման դադարեցման միակ պատճառը որսագող տնօրենի նշանակումն է: ««Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի:

Նա պետք է ունենա բարձրագույն կրթություն, որը չունի, պետք է ունենա համապատասխան տեսլական, հրատարակված մասնագիտական հոդվածներ և այլն: Մենք դեմ ենք Գաբրիել Պողոսյանի պաշտոնավարմանը` որպես Խոսրովի արգելոցի տնօրեն և դադարեցնում ենք ֆինանսավորումը, մինչև որ նա ազատվի աշխատանքից և տնօրենի թափուր պաշտոնի համար նորից մրցույթ հայտարարվի»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Արման Վերմիշյանն ասուլիսի ընթացքում նշել է, որ Գաբրիել Պողոսյանը բացարձակապես չի համապատասխանում պահանջներին. «Ես անձամբ եղել եմ այն հանձնաժողովի անդամ, որը 85 բալ նշանակեց այդ թեկնածուին, բայց, ըստ իս, նա բացարձակապես չի համապատասխանում պահանջներին: Մենք չէինք կարող աչք փակել նման իրողության վրա»:

Ըստ hetq.am-ի՝ «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը» «Խոսրովի արգելոցին» տրամադրել է շուրջ կես միլիոն դոլար, իսկ «Կովկասի բնության հիմնադրամը»` 22 մլն դրամ: Այդ միջազգային կազմակերպությունների կողմից աջակցությունը Խոսրովի արգելոցին փաստորեն դադարեցվում է, քանի դեռ Գաբրիել Պողոսյանը զբաղեցնում է արգելոցի տնօրենի պատասխանատու պաշտոնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս