Բաժիններ՝

Կողոպուտ Բարսեղ Բեգլարյանի «Արարատբանկի» Գյումրու և Ախուրյանի բանկոմատներում

Այսօր գիշեր անհայտ անձինք թալանել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի Շիրակի մասնաճյուղի բանկոմատը: Առավոտյան ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահ մաս ահազանգել ու այդ մասին տեղյակ է պահել մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գևորգյանը:

Նրա կողմից ներկայացրած հաղորդման համաձայն, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացվել է բանկոմատի սենյակի դուռը , վնասել են բանկոմատը և գողացել 29 միլիոն դրամ գումար: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության բաժնի պետի, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

«Կատարվում են աշխատանքներ, այլ բան հայտնի չէ, եթե ինչ-որ բան պարզվի , ապա անպայման, նախաքննության շահերից ելնելով կներկայացնենք հանրությանը: Ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, այս պահին հրապարակման ենթական այլ ինֆորմացիա չկա»,- galatv.am-ի փոխանցել է Աշոտ Ահարոնյանը:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը galatv.am-ին փոխանցել է հետևյալը. «Մենք էս պահին զբաղված ենք գործի բացահայտումով, տարվում են աշխատանքներ և այլ բան հայտնի չէ, թե ինչպես ու ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ ամենը»: Կարեն Բաբակեխյան նաև նշել է, թե այս պահին կասկածյալներ չկան:

Կարդացեք նաև

«Դիմել ենք ոստիկանություն, եւ գործով իրավապահներն են զբաղվում, բանկի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենն է դիմել ոստիկանություն, այլ բան ինձ հայտնի չէ»,- galatv.am-ին փոխանցել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը:

Իսկ «Շիրակ» մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գևորգյանի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ներկայացել է աշխատանքի ու տեսել բանկի բանկոմատը թալանված: Նշենք, որ ոստիկանության տվյալներով Ախուրյանի ճանապարհին գտնվող բանկոմատներից մեկից եւս հափշտակվել 1 միլիոն 800 դրամ գումար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս