Գուշակությամբ չեմ ուզում զբաղվել. Գագիկ Ջհանգիրյան

«ԱԺ ՀԱԿ խմբակցությունը Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումը այսօր քննարկման է առաջարկել խորհրդարանական ընդդիմությանը»: Այս մասին 168.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ քննարկելու համար նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ տապալված նստաշրջանի հարցը:

ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, սակայն առայժմ այն ստորագրել են միայն ՀԱԿ պատգամավորները:

«Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումը հիմա գտնվում է քաղաքական ուժերի մոտ, նրանք ծանոթանում են ու իրենք կորոշեն իրեց մասնակցության հարցը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք կհաջողվի՞ անհրաժեշտ 27 ստորագրությունը հավաքել, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Հենց խորհրդարանական ուժերը քննարկեն, որոշեն միանալ նախաձեռնությանը, կստորագրեն, այն ժամանակ էլ կտեսնենք. ես հիմա գուշակությամբ չեմ ուզում զբաղվել»:

Տեսանյութեր

Լրահոս