Բաժիններ՝

ԱԱԾ աշխատակիցը ձերբակալվել է 10.000 դոլար կաշառք ստանալու կասկածանքով

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝  ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով:

Այս տեղեկությունը կայքը փորձել է ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից խոստացել են տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում, ըստ կայքի՝ իրենք  հարկադրված են ներկայացնել սեփական տեղեկատվությունը:

Ըստ այդմ, օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հատկանիշներով:

Քննությամբ պարզվել է, որ ԱԱԾ աշխատակիցը ջինսե տաբատների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող քաղաքացուց պահանջել է կաշառք՝ վերջինիս տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, հարկային պարտավորություններին առնչվող ենթադրյալ խախտումներն անտեսելու համար: Սակարկության արդյունքում կաշառքի գումարը իջել է մինչև 10.000 դոլար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս