
Վերաբնակեցումը դադարեցվել է

Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստան մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներից դիմումների ընդունումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում էր Հայրենակիցների վերաբնակեցում ծրագիրը, որով ՀՀ քաղաքացիներին ՌԴ ծայրամասային նահանգներից որևէ մեկում տրամադրում էր վերաբնակչի կարգավիճակ և աշխատանքի հնարավորություն:
Այս ծրագիրը գործի է դրվել 2006թ. և դրա նպատակն ԱՊՀ երկրների քաղաքացիների միջոցով ՌԴ առավել քիչ բնակեցված տարածքների բնակեցումն էր: Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս ծրագրի գործունեությունը անվանեց «անընդունելի»: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դիմումների ընդունումը դադարեցվել է մինչև 2013թ. հունվարի 10-ը: