Բաժիններ՝

Խնդի՞ր, մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք. ՀՀ վարչապետ

Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի այն հարցին, թե գոյություն ունի՞ խնդիր՝ կապված Հայաստանի՝Ռուսաստանին ունեցած պարտքի հետ։

«Խնդի՞ր։ Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք։ Եթե առաջանում են ինչ-որ հարցեր, դրանք լուծվում են աշխատանքային կարգով»,- ասել է Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը քննարկում է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը դոնորների կոնֆերանսին, որը նախատեսվում է անցկացնել Համաշխարհային բանկի, Եվրամիության, Զարգացման ասիական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ «Այն նպատակ ունի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված բարեփոխումների տեմպերն արագացնելու համար։

Այս պահին ընթանում է զարգացման նախագծերի և ֆորումի կոնցեպցիայի նախապատրաստումը։ Մենք պաշտոնապես դիմել ենք Ռուսաստանին՝ դրան անդամակցելու խնդրանքով։ Դոնորական այդպիսի կոնֆերանսներ անցկացնում են շատ երկրներ, որոնք ֆինանսական և տեխնիկական աջակցության կարիք ունեն՝ աղքատության խնդիրները լուծելու, բարեփոխումները խթանելու, կենսամակարդակը բարձրացնելու համար։ Եվ հենց այդ մոդելով ենք մենք պատրաստում մեր կոնֆերանսը։ Իհարկե, այդ ամենը ենթադրում է, որ մեր ռուսաստանցի գործընկերների հետ միասին մենք պետք է մանրամասն քննարկենք առաջարկվող ծրագրերը՝ վարկային գծերի կամ դրամաշնորհային բաղադրիչների առումով»,- ասել է վարչապետը։

Իսկ պարքի՞ մասով՝ հարցը շարունակել է լրագրողը, ինչին Տ. Սարգսյանը պատասխանել է. «Պարտքի մասով բացարձակապես ոչ մի խնդիր չունենք։ Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը միջինից ցածր է համարվում, և մենք 100 տոկոսով կատարում ենք արտաքին պարտքի սպասարկման առումով բոլոր պարտավորությունները»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս