Բաժիններ՝

Ձայնասկավառակ-հուշանվերներ. «Armenian Music Center»-ի նոր նախագիծը (լուսանկարներ)

«Armenian Music Center»-ը նոր նախագիծ ունի, որը կոչվում է «Made in Hayastan»: Այս մասին 168.am-ի հետ  զրույցի ընթացքում նշեց «Armenian Music Center» ընկերության  տնօրեն Սամվել Ամիրաղյանը:

Նախագիծը կոչվում է «Made in Hayastan»: Ըստ Ս. Ամիրաղյանի, նախագիծն ուղղված է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին օգնելուն: «Փորձում ենք պատրաստել ափսեներ, բարձեր, այլ իրեր, որոնք կդիտվեն որպես հուշանվերներ և իրենց մեջ կընդգրկեն նաև ձայնասկավառակներ: Քանի որ ձայնասկավառակն ինքնին այսօր ոչ մեկին հարկավոր չէ, մենք շեշտը դնում ենք ձայնասկավառակի՝ որպես հուշանվեր օգտագործվելու վրա: Հիմա փորձում ենք օրենքի դաշտում արտոնագրեր ձեռք բերել, որպեսզի առանց խնդիրների իրականացնենք մեր աշխատանքները: Ի ուրախություն մեզ և բոլորի, այսօր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների և արտերկրում ապրող մեր գործընկերների հետ կնքել ենք մոտ 100 պայմանագիր: Կարծում եմ, որ պայմանագրերի թիվն անպայման կավելանա: Անկասկած, մեզ հետ կհամագործակցեն մեր հին ընկերները»,- ասաց Ս. Ամիրաղյանը: Նշենք, որ այն հուշանվերները, որոնք արդեն պատրաստ են, արտացոլում են հայկական մշակույթն ու պատրաստված են չգունաթափվող, չփչացող նյութերից: «Վստահությամբ կարող եմ ասել, որ թե ափսեները, թե բարձերը և թե մնացած իրերն ունեն շատ բարձր որակ: Այս պարագայում կարող ենք հստակ ասել, որ ոչ թե չենք զիջում արտասահմանյան արտադրողին, այլ այս արտադրանքը գերազանցում է  արտասահմանյան արտադրանքի որակը: Վաճառքն իրականացնելու ենք ինտերնետ-խանութով, կայքով: Նախատեսում ենք հուշանվերների վաճառքն իրականացնել ողջ աշխարհում: Շուտով կլինի նաև կայքի պաշտոնական բացումը»,- ասաց «Armenian Music Center» ընկերության  տնօրեն Սամվել Ամիրաղյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս