Բաժիններ՝

Ընդհանուր սահման չունեցող երկիրը չի կարող մաքսային միության մաս կազմել. Տիգրան Սարգսյան

«Ինտերֆաքս» գործակալության լրագրողը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է, թե ի՞նչ դիրքորոշում  ունի Մաքսային միության և Եվրասիական միության հարցում։ Եվ արդյո՞ք Հայաստանը դիտարկում է այդ կառույցներին անդամակցելու հնարավորությունը։

«Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով։ Մեր երկրների նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձան այդ հարցին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ճիշտ նկատեց, որ Հայաստանն առանձնահատկություն ունի՝ չկա ընդհանուր սահման և ԵվրԱզԷՍ-ի, և մաքսային միության հետ։  Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ երկիրը, ընդհանուր սահման չունենալով, Մաքսային միության մաս կազմի։ Այդ իսկ պատճառով նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մեր կողմից այդ խումբը գլխավորում է էկոնոմիկայի նախարարը, Ռուսաստանի կողմից նույնպես նշանակվել է համապատասխան նախարար։ Աշխատանքային խումբը պետք է գործիքներ մշակի, որոնք թույլ կտային խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները»,- ասել է վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս