«Մեկ տարուց ավելի է, Հարավային Կովկասն ինտենսիվ քաղաքական ու ռազմական զարգացումների հիմնական թիրախ է դարձել, և երկու ուղղություններով էլ այսօր բախվում են բոլոր ուժային կենտրոնների ուղղակի և անուղղակի շահերը: Այն, ինչ տեղի է ունենում արևելաեվրոպական տարածաշրջանում, միայն Ուկրաինայով չի սահմանափակվի, կունենա տարբեր փոխակերպումներ, տարբեր ուղղություններով, բայց այդ ուղղության վրա շահերի բախումներն իրենց զգացնել են տալու երկար ժամանակ: Դա հենց այն հիմնական բախման կետն է, որը բերելու է նոր աշխարհակարգի, նոր աշխարհաքաղաքական հավասարակշռումների ու համաձայնությունների»։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։