ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի վրա. ԻՀՊԿ-ն պատրաստվում է պատասխանել, Իսրայելը՝ առավելագույն պատրաստվածության ռեժիմում է

Fars գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի հարձակումը սկսվել է տեղական ժամանակով մոտ 23:15-ին՝ Բանդեր-Աբբասում և Սիրիկում գտնվող թիրախներին հասցված հարվածներով։ Իրանի հարավում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը։

ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումներին ի պատասխան՝ «լայնածավալ» հարված կհասցվի տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաներին։

Իսրայելի ուժային կառույցներն ուժեղացրել են պատրաստվածությունը՝ կապված ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների հերթական սրման հետևանքով տարածաշրջանում ռազմական հակամարտության հնարավոր զարգացումների հետ։

Երուսաղեմում ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ մտավախություն ունենալով, որ հետագա էսկալացիան կարող է շոշափել նաև Իսրայելի տարածքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031