Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային խոստումներ, որոնց մերկությունը վաղուց հայտնի է. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը գրում է. «8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը։
Քրեական գործերի տարափ, արանքում՝ արդարացման և կարճման որոշումներ, կեղծ մեղադրանքներ, զրպարտություն ու կոտրած տաշտակ։
ՔՊ-ի կցորդի կարգավիճակում հայտնված դատաիրավական համակարգը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ապացուցելու անապացուցելին։
Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային խոստումներ, որոնց մերկությունը վաղուց հայտնի է»։

