Կանադայի դեսպանն այցելել է Genesis Armenia
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն այսօր այցելել է Genesis Armenia՝ ծանոթանալու ուղեղային կենտրոնի գործունեությանը, ռազմավարական ուղղություններին և իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած ռազմավարական մի շարք մարտահրավերներ՝ ներառյալ ՀՀ-ում ժողովրդավարության տարեգրության վատթարացումը, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ Ադրբեջանի շարունակական սպառնալիքները, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը, նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Կողմերը մտքեր են փոխանակել ապագայում համատեղ նախաձեռնությունների իրականացմա և միջազգային գործընկերային կապերի ընդլայնման վերաբերյալ:
Genesis Armenia-ն կարևորում է միջազգային գործընկերների հետ կառուցողական երկխոսությունը և պատրաստակամ է ձևավորելու նոր հարթակներ՝ Հայաստանի զարգացմանն ու ազգային շահերի առաջմղմանը նպաստող գաղափարների և նախաձեռնությունների համար։

