Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն Ալիևի սանձարձակությունը պայմանավորում է երկու գործոնով՝ Փաշինյանի թուլությամբ և միջազգային անպատժելիությամբ:
«Փլվող աշխարհակարգում երաշխավոր չես կարող գտնել։ Ոչ ոք չի կարող լինել երաշխավոր. Արևմուտքը ևս չի կարող երաշխավոր լինել, որպեսզի Ադրբեջանը չգնա էսկալացիայի, հետևապես՝ այդ ի՞նչ են բանակցում, հարց է։ Դե՛, եթե համարձակություն ունեք, կանգնեք, ասեք՝ ի՞նչ եք բանակցում, ասեք բառ-բառ։ Մի՞թե այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք։ Կանգնե՛ք և ասեք, ինչ եք ստորագրում, ասեք, որ Ադրբեջանի սրտի փաստաթուղթը ստորագրելով՝ դուք կլինեք վերջին իշխանությունը»,- ասաց Հայրապետյանը։
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ երբ Ալիևը խոսում է խաղաղության մասին, նկատի ունի՝ խաղաղություն՝ առանց հայերի: «Բաքվի համար խաղաղություն կոչվածը՝ առանց հայերի է, այսինքն՝ երբ ասում է՝ խաղաղություն հաստատենք, ոչ թե հայերի հետ է խաղաղություն հաստատում, այլ՝ առանց հայերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել […]
«Խնդիրը հումանիտար շեշտադրումներով է դրվում, բայց խնդիրն ունի լուրջ քաղաքական շերտ, և, կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է աշխատել, որովհետև այն, ինչ կատարվում է, ապացուցում է՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհի 12-օրյա շրջափակմանը:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կրկին փակ է. ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտոնական պարզաբանումներից՝ պատճառը դարձյալ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպաններն են: Այս անգամ ադրբեջանցիների կրեատիվությունը մեկ քայլ առաջ է անցել. որոշել են նաև վրան տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում:
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտման մասին, իսկ Արցախի ՊԲ-ն՝ հերթական հերքումը Բաքվից հնչող այն ապատեղեկատվության վերաբերյալ, թե «ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
«Կա խորը անվստահություն՝ նա ինչ-որ թղթեր կստորագրի՞ մարդկանց մեջքի հետևում, թե՞ չի ստորագրի, կամ ինչ-որ պայմանավորվածություննե՞ր կան, որոնց մասին տեղյակ չեն, և այլն: Երկու տարի անընդհատ հանրությանը ուղղակի բթացրել են, որ ինչ-որ դարաշրջան են փորձում բացել, որ ինչ-որ հաշտեցման, համակեցության ուղիներ են մշակել: Իսկ ես առիթ ունեցել եմ ասելու, որ այդ համակեցության քարոզիչներն ինձ համար ԼՂ ժողովրդին բնաջնջելու կողմնակիցներ ոնց որ լինեն. իրենք չեն ուզում հասկանալ, թե ինչ պետություն է Ադրբեջանը:
Այսօր կեսօրից հետո Արցախի Պաշտպանության բանակը տարածեց հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում կան վիրավորներ և զոհ։