«Մեկնաբանություն չունեմ». Գառնիկ Ասատրյանը՝ ադրբեջանական լուրերի մասին

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ադրբեջանի ԱԱԾ–ն գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում, իրենց բնութագրմամբ, ձերբակալվել են մարդիկ, որոնք աշխատել են Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1980 թ. ծնված Ահմեդով Ռաշադ Ահմեդ օղլին: Նա կասկածվում է պետական դավաճանություն կատարելու և Ադրբեջանի տարածքում ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ ծրագրելու մեջ: Մյուս ձերբակալվածը դա Ռովշան Ամիրովն է։

Տարածված տեսանյութում նշվում է, թե իբրև ՀՀ հատուկ ծառայությունները Ահմեդովին և այլ մարդկանց կարգադրել են ադրբեջաներենով տեսանյութեր պատրաստել ու տարածել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Նաև նշվում է, որ նա համագործակցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ»,- նշել էր Տաթևիկ Հայրապետյանը:

168.am-ի հետ զրույցում Գառնիկ Ասատրյանը հրաժարվեց մեկնաբանել ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը։

Կարդացեք նաև

«Չգիտեմ՝ ինչի մասին է, որևէ բանից տեղյակ չեմ, հետևաբա՝ր ադրբեջանական լուրերի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»,- եզրափակեց Գառնիկ Ասատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս