Ես ձեզ հետ զրույցների ժամանակ տարբեր առիթներով խոսել եմ Սյունիքը կտրելու հավանական ուղղությունների մասին, նշել եմ, որ Վարանդայից (Ֆիզուլի) Շուշի տանող թունելները կիսատ են, և դրանց նպատակը Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, ամենայն հավանականությամբ, ճյուղավորելու են նաև դեպի արևմուտք, ՀՀ սահման՝ Նախիջևանին միանալու հեռանկարով։
Դեռ շաբաթներ առաջ տարբեր լրատվամիջոցներ գրեցին, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց մինչ օրս չեն կարողանում դին դուրս բերել։
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծված, և վստահաբար կարելի է ասել, որ միջանցքում երթևեկության վերականգնումն ընդհանուր իրադրության հանգուցալուծման չի բերելու։ Իրականում՝ խնդրի լուծման բանալին և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային հանրության ձեռքում է:
Բացի ամենօրյա ապատեղեկատվությունների տարածումից, ինչպես գիտեք՝ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահների առաքելության գոտում ռազմական սադրանքների գնացել է: Փառուխի, Քարագլխի, Եղծահողի և մեր ստորաբաժանումների ՄՏՎ-ների թիրախավորումները, այլ բնակավայրերի ուղղությամբ թշնամու կողմից ռազմական էսկալացիաները ապացույցն են այն բանի, որ մարտական որոշակի գործողությունների հավանականություն հնարավոր է, մանավանդ՝ ռուս-ադրբեջանական, արցախաադրբեջանական տեղեկատվական փոխհրաձգությունների կուլմինացիոն այս ժամանակահատվածում։