Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչնչացնի Իրանի ողջ ռազմական ներուժը Հորմուզի նեղուցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական ներուժը՝ Թեհրանին ռազմավարական այս զարկերակի նկատմամբ վերահսկողությունից զրկելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր գիշերը տեղի ունեցած հզոր 5-ժամյա հարձակման մասին։
Կեսգիշերին մոտ պայթյուններ են տեղի ունեցել Քիշ, Ղեշմ և Աբու Մուսա կղզիներում, ինչպես նաև Բուշեհր և Օմիդիե քաղաքներում։ Պենտագոնի տվյալներով՝ բարձր ճշգրտության հրթիռները հաջողությամբ հարվածել են Իրանի ափամերձ պաշտպանությանը, անօդաչուների անգարներին և ծովային բազաներին։
«Մենք կոչնչացնենք այդ նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված նրանց ցանկացած հնարավորություն, և կարծում եմ, որ, ի վերջո, մենք ամբողջությամբ կզրկենք նրանց դրա նկատմամբ վերահսկողությունից», – ընդգծել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը դեռևս հնարավոր է։

