Ադրբեջանական ագրեսիայի համար պատասխանատու են միջազգային բոլոր խոշոր կենտրոնները։ ՌԴ-ն հանդես է գալիս կոչերով, ԱՄՆ-ը իր խոր մտահոգությունն է ամեն անգամ հայտնում սահմանային այս կամ այն իրավիճակի առիթով, բայց ամենավերջին օրինակն ու ամենազավեշտալի հայտարարությունը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելինն էր, ով ասաց, թե ԵՄ-ն անում է առավելագույնը, ինչ կարող է։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Տավուշի հատվածում ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներն ու ապատեղեկատվությունը կարելի է դիտարկել նույն տրամաբանության մեջ, ինչ վերևում նշեցինք՝ Արցախի վերաբերյալ:
Մայիսի 11-ից Ադրբեջանը Գեղարքունիքի հատվածում՝ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ հրետանային, ականանետային միջոցներից և հրաձգային զենքերից կրակ է արձակել:
Ադրբեջանական «էկոակտիվիստները» երեկ հայտարարություն էին տարածել, որ 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի բողոքի ակցիան: Սակայն, ավելի ուշ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով, այսպես ասած, գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Խնդիրն այստեղ այն է, թե այս պարագայում որքանով է Ադրբեջանն իր «խաղն» անկախ խաղում։ Ըստ իս, Բաքուն իր ռազմական, նաև՝ լոգիստիկ ու էներգետիկ խնդիրները լուծելու համար մեծ պարտավորություններ ունի տարածաշրջանային մեծ խաղացողների առջև։
Այս մարդիկ եկած օրվանից պառակտում են հասարակությունը, պարտություն են քարոզում, իրենց համար նվաստ լինելը, պարտված լինելը հոգեվիճակ է։ Իրենք մտել են մի գործընթացի մեջ ու չեն պատկերացնում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ողբերգական բնույթը, որևէ բանով չեն հակազդում, որովհետև կամք ու գիտակցում չունեն դրա համար։
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ մյունխենյան վերջին հանդիպումներից պարզ էր՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղանում են։
Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանի գնահատմամբ՝ Շիրազ Խաչատրյանը ոչ միայն իր ընտանիքի, այլև ամբողջ գյուղի, երկրի համար է կյանքը տվել, հետևաբար՝ որպես գյուղապետ՝ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գյուղի հերոսի դին դուրս բերվի միջդիրքային հատվածից, սակայն մինչև հիմա ձեռնարկված քայլերը դեռ արդյունք չեն տվել։
168.am-ն արդեն անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի դեպքին։
Ես ձեզ հետ զրույցների ժամանակ տարբեր առիթներով խոսել եմ Սյունիքը կտրելու հավանական ուղղությունների մասին, նշել եմ, որ Վարանդայից (Ֆիզուլի) Շուշի տանող թունելները կիսատ են, և դրանց նպատակը Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, ամենայն հավանականությամբ, ճյուղավորելու են նաև դեպի արևմուտք, ՀՀ սահման՝ Նախիջևանին միանալու հեռանկարով։
Դեռ շաբաթներ առաջ տարբեր լրատվամիջոցներ գրեցին, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց մինչ օրս չեն կարողանում դին դուրս բերել։
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծված, և վստահաբար կարելի է ասել, որ միջանցքում երթևեկության վերականգնումն ընդհանուր իրադրության հանգուցալուծման չի բերելու։ Իրականում՝ խնդրի լուծման բանալին և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային հանրության ձեռքում է:
Բացի ամենօրյա ապատեղեկատվությունների տարածումից, ինչպես գիտեք՝ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահների առաքելության գոտում ռազմական սադրանքների գնացել է: Փառուխի, Քարագլխի, Եղծահողի և մեր ստորաբաժանումների ՄՏՎ-ների թիրախավորումները, այլ բնակավայրերի ուղղությամբ թշնամու կողմից ռազմական էսկալացիաները ապացույցն են այն բանի, որ մարտական որոշակի գործողությունների հավանականություն հնարավոր է, մանավանդ՝ ռուս-ադրբեջանական, արցախաադրբեջանական տեղեկատվական փոխհրաձգությունների կուլմինացիոն այս ժամանակահատվածում։