Բաժիններ՝

Մեն նահանգում ICE-ի մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել

ԱՄՆ Մեն նահանգում Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռայան Ֆեկտոն։

«Այսօր առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել Բիդեֆորդում։ Մեկ մարդ է զոհվել։ Միջադեպին ներգրավված է եղել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ֆեկտոն հավելել է, որ նահանգի Հասարակական անվտանգության դեպարտամենտի, գլխավոր դատախազության և ոստիկանության աշխատակիցները քննում են դեպքի հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031