Պայթյուններ են որոտացել Իրանի յոթ քաղաքներում և երեք կղզիներում

Երեքշաբթի օրն ԱՄՆ ԶՈւ-ի հասցրած հարվածների հետևանքով հզոր պայթյուններ են որոտացել Իրանի յոթ քաղաքներում և երեք կղզիներում։ Այս մասին են վկայում իրանական պետական լրատվամիջոցների ամփոփ տվյալները։

Պայթյուններ են որոտացել հարավային Բուշեհր նահանգի Ջեմ, Բուշեհր և Քանգան քաղաքներում, ինչպես նաև հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում։ Հաղորդվում է նաև հարավարևմտյան Խուզեստան նահանգի Օմիդիե քաղաքում հնչած պայթյունների մասին, որտեղ, ըստ «Mehr» գործակալության, տուժել է չորս մարդ։ Թիրախում են հայտնվել նաև Սիստան և Բելուջիստան նահանգի՝ Օմանի ծոցի ափին գտնվող Չաբահար և Քոնարաք քաղաքները։

Բացի այդ, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել նաև Պարսից ծոցում գտնվող իրանական Քիշ և Աբու Մուսա կղզիների, ինչպես նաև Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու ուղղությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր իրանական թիրախներին հասցված հարվածների հերթական շարքի մասին։ «Այս հարվածները կշարունակեն զգալի վնաս հասցնել իրանական ուժերին և կթուլացնեն Հորմուզի նեղուցում խաղաղ բնակիչների ու առևտրային նավերի վրա հարձակվելու նրանց կարողությունը»,- ընդգծել են հրամանատարությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031