Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ դագաղի մոտ հոգեհանգստյան աղոթքը կատարել է հանգուցյալի ավագ որդին՝ Սեյեդ Մուստաֆա Հոսեյնի Խամենեին։
Ինքը՝ Մոջթաբա Խամենեին, փետրվարի 28-ին ԱՄՆ-ի հարվածից հետո հանրության առաջ չի երևացել։ Ըստ մի շարք աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով նա վիրավորվել է։
Ավելի վաղ The Times թերթը հայտնել էր, որ նա կարող է անգործունակ լինել։

