Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական արդյունավետ համագործակցության համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին ընդգծել է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ դերը Ուկրաինային աջակցելու գործում՝ շնորհակալություն հայտնելով այդ պետությունների ղեկավարությանը և քաղաքացիներին։
«Report»-ի արևելաեվրոպական բյուրոյի ներկայացուցչի հետ առցանց շփման ընթացքում Ուկրաինայի պետության ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն հնչեցրել էր այդ երկրներին ուղղված երախտագիտության խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, և կարևոր է համարել դրանք կրկին շեշտել։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իրոք սկսել ենք համագործակցել նաև պաշտպանության ոլորտում։ Եկեք, եթե հնարավոր է, մանրամասների մեջ չմտնենք։ Սակայն երկու երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ համագործակցության մեջ մենք բավականին արագ ենք առաջ շարժվում։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում այդ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին», — հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

