Մեր ներկայացուցիչը իմպիչմենտի հարցով լսումներին մասնակցելու է. Իշխան Սաղաթելյան

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքերն անհերքելի են․ նախագիծը, որ ներկայացված է, մեզ համար ընդունելի է»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ի դեմս «Պատիվ ունեմ» խմբակցության՝ ՀՀԿ-ի՝ իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ երկու խմբակցություններն այս ժամանակահատվածում բազմաթիվ նման հիմնավորված հայտարարություններ արել են, այդ թվում՝ անցյալ տարի հունիսի 12-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել հենց այդ օրակարգով, այդ պահանջով, ու այդ հիմքերը ներկայացված են։

«Հետևաբար, այդտեղ մենք որևէ հարց չունենք․ եթե այդ նախագիծը գա Ազգային ժողովի նիստ, հանձնաժողով, բնականաբար, քննարկելու ենք, մեր ներկայացուցիչն էլ լսումներին մասնակցելու է»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930