ԱՄՆ դատարանը Իլոն Մասկի թրաստային հիմնադրամին պարտավորեցրել է 1,5 միլիոն դոլար տուգանք վճարել

ԱՄՆ դատարանը Իլոն Մասկի թրաստային հիմնադրամին պարտավորեցրել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տուգանք վճարել՝ Twitter-ի գնման գործընթացում թույլ տրված խախտումների համար, հայտնում է Forbes-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Տուգանքը պետք է վճարվի 30 օրվա ընթացքում, որից հետո հանձնաժողովը գումարը կփոխանցի ԱՄՆ ֆինանսների նախարարության հաշվին։ Հանձնաժողովը Մասկին մեղադրում էր սոցցանցի՝ իր արդեն իսկ ձեռք բերված բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ, ինչը խախտում էր արժեթղթերի մասին օրենքը։ Արդյունքում՝ միլիարդատերը կարողացել է շարունակել բաժնետոմսերի գնումը «արհեստականորեն ցածր» գներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031