Իրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել. ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել, իսկ բանակը նոր գործողություններ է նախապատրաստում, փոխանցում է «The Times of Israel»-ը:

Ելույթ ունենալով օդաչուների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ՝ Զամիրը հայտնել է, որ զինվորականներն արդեն իսկ նոր ծրագրեր են մշակել:

«Գծագրական տախտակին նոր ծրագրեր կան: Առջևում մեզ դեռ սպասվում են խոշոր գործողություններ: Պատրա՛ստ եղեք»,- ասել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետը:

Նա նշել է, որ որոշել է չընթերցել նախապես պատրաստված ելույթը այն բանից հետո, երբ միջոցառման ընթացքում երկարաշունչ հայտարարություններով հանդես են եկել Իսրայելի նախագահը, վարչապետը և պաշտպանության նախարարը:

Ելույթի պատրաստի տեքստում Զամիրը պետք է հայտարարեր, որ վերջին շաբաթներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր ինքնաթիռներ եղել են «անհապաղ թռիչքի» պատրաստության վիճակում՝ Մերձավոր Արևելքում տիրող բարձր լարվածության ֆոնին:

«Նույնիսկ այս պահին մենք ուշադիր հետևում ենք Իրանում և Լիբանանում իրադարձությունների զարգացմանը և մնում ենք անհապաղ գործողությունների բարձր պատրաստվածության վիճակում»,- ասված է եղել նրա ելույթի տեքստում:

Գլխավոր շտաբի պետը նաև հայտարարել է, որ օդաչուների պատրաստությունը ներառել է, ի թիվս այլնի, հնարավոր գերության պայմաններում գործելու վարժանքներ, ինչը նա կատակով կապել է հենց ավարտական արարողության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031